14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Զոհված վրացի զինծառայողների դիակներն արդեն նրանց տներում են

Նախօրեին երեկոյան Աֆղանստանում զոհված զինծառայողների դիակները Սուրբ Երրորդության տաճարից տեղափոխել են նրանց տները: Սգո արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, գրում է “Грузия-Online”-ը: Սուրբ Երրորդություն տաճարում սգո արարողությանը մասնակցել են նաեւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին եւ այլ պաշտոնյաներ:  Նշենք, որ հունիսի […]

Թուրքական հատուկ նշանակման ջոկատները ներխուժել են Թաքսիմ /վիդեո/

Հունիսի 11-ի վաղ առավոտյան թուրքական հատուկ նշանակման ջոկատի աշխատակիցները հավաքվել են Ստամբուլի կենտրոնական փողոցում, որը տանում է դեպի Թաքսիմ հրապարակ` դիմադրություն ցույց տալու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ դուրս եկած ցուցարարներին: Ջոկատի աշխատակիցներն արդեն անցնում են բարիկադները, որոնք կառուցված են ցուցարարների մշտական հավաքների վայրում, հաղորդում է “Интерфакс”-ը: Բողոքի ակցիաները, որոնք ի սկզբանե կազմակերպվում […]

Թուրքիան գրավոր արձագանքել է Հռոմի պապի հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը

Օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը   հայ Կաթողիկե եկեղեցու  առաջնորդ Ներսես Բեդրոս XIX պատրիարքի հետ հանդիպման ժամանակ  ասել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել: Թուրքիան արձագանքել է Հռոմի պապի այս հայտրարությանը: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածվել է գրավոր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. “Օսմանյան կայսրության վերջին տարիներն ամբողջ կայսրության համար ողբերագական են եղել և թուրքերը, հայերը […]

Ոստիկաններն աշխատում են 120 ժամ, չոր հաց ուտում… ինքնասպան են եղել /վիդեո/

Թուրքիայիում բողոքի ակցիաները շարունակվում են: 4 հազարից ավելի ցուցարար է արդեն տուժել այս ընթացքում: Հայտնի է դարձել, որ ակցիաների մեկնարկից ի վեր 6 թուրք ոստիկան է ինքնասպան եղել: Պայմանները, որոնցում աշխատում են թուրք ոստռիկանները, ոչ բոլորը կարող են տանել:  Թուրքական Emniyet-Sen ոստիկանական արհմիության ղեկավար Ֆարուք Սեզերը հայտարարել է, որ չնայած ոստիկաններին մեղադրում են դաժան պահվածքի […]

Առաջինը Հրանտ Դինքն էր. Թուրքիայում շարունակում են հալածել հայերին /վիդեո/

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսեց Էրդողանի իշխանության գալուց հետո հայերի հույսերի և նրա վարած կեղծ ժողովրդավարական քաղաքականության մասին: “ Էրդողանի իշխանության գալուց հետո հայերի մոտ հույսեր ծնվեցին ,որ իրենց իրավունքները կվերագտնեն իրենց կորցրած հողերը` գոնե հողերի մի մասը: Հայերի պայքարի շնորհիվ ,թե Եվրամիության ճնշումների շնորհիվ այդ ուղղությամբ քայլեր կատարվեցին նույնիսկ  օրենք ընդունվեց որոշակի […]

ԱՄՆ պետքարտուղարը հույս ունի, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ – ի լիիրավ անդամ: Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ մասին նա ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է “Ինտերֆաքսը:

ԿԳ նախարարի ղեկավարած պատվիրակությունը Արցախում

Հունիսի 9-11-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Ա. Թարվերդյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը, աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Կքննարկվեն կրթական համագործակցության ընդլայնման և փորձի […]

Հարուստ Ադրբեջանում աղքատությունը մշակույթ է դարձել

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատրաստվող հայցին, ըստ որի Ադրբեջանը պատրաստվում է համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ պահանջել Հայաստանից 300 միլիարդ դոլար փոխհատուցում` տարածքների և փախստականների առնչությամբ:  ՛՛Պատրաստվող հայցում խոսվում է 20% տարածքների մասին, սակայն պարզ է, որ այդտեղ կա սխալ. 86 հազ. քառ. կմ-ի դիմաց […]

Աշխարհը երես է թեքում Թուրքիայից

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը “Հենարան”  մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ խոսեց Ստամբուլի բնապահպանական շարժման հետևանքով բավականին ծավալուն շարժման վերաճած  գործողությունների մասին: Վերջին շրջանում  բնապահպանական շարժման մասնակից հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով Գեյզի  այգում կատարվող շինարարությունից: “Ամբողջ երկիրը եթե ասենք դուրս է եկել այդ այգու պահպանության համար,  ճիշտ չի լինի: Էրդողանը հաստատ խոշոր զիջումների չի գնա, […]

Մոսկվայի Դուման նշանակել է քաղաքապետի ընտրությունների օրը

Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2013 թվականի սեպտեմբերի 8-ին: Ռուսաստանի Ազգային ժողովը այսօր նշանակել է քաղաքապետի ընտրությունների օրը, փոխանցում է “Ինտերֆաքսը”: Պատգամավորներն այլ օր չէին կարող նշանակել ընտրությունները, քանի որ օրենքով բոլոր ընտրությունները` բացի Ազգային ժողովի և նախագահական ընտրություններից, պետք է անցնեն Ընտրությունների միասնական օրը (ամսվա երկրորդ կիրակի օրը): Հինգ օրից կսկսվի թեկնածուների նախընտրական քարոզարշավը: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի