10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

Ռուսաստանն սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել` զրահամեքենաներ, ծանր հրետանի եւ մի շարք այլ զինատեսակներ: Այդ մասին հունիսի 18-ին տեղեկացրել է “Ведомости-ն”:  Ըստ թերթի` ռազմական տեխնիկայի տեղափոխումն սկսվել է  2013-ի գարնանը:  ՌԴ ՊՆ-ում 2 երկրների միջեւ կնքված ռազմական պայմանագիրը գնահատել են  700 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար:  Ադրբեջանի ՊՆ-ը դեռեւս չի մեկնաբանում այս ինֆորմացիան: […]

Եվրոպան կհատուցի ահաբեկիչներին զենք մատակարարելու համար. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն զգուշացրել է ԵՄ երկրներին դադարեցնել սիրիական ապստամբներին զենք մատակարարելը` հայտարարելով, որ դա կվերածվի “ահաբեկչության արտահանումով” Եվրոպա: Այդ մասին Ասադը հայտնել է գերմանական “Frankfurter Allgemeinen Zeitung” թերթին: “Եվրոպան կհատուցի դրա համար…ահաբեկիչները, որոնք ռազմական փորձառություն են ստացել եւ զինված են ծայրահեղական գաղափարախոսությամբ, կրկին Եվրոպա կվերադառնան”,-հայտարարել է նա: Նախագահը եւս մեկ անգամ ապստամբներին ահաբեկիչներ […]

Թուրքիայում համընդհանուր գործադուլ է հայտարարված

Թուրքիայի պրոֆմիությունները երկուշաբթի համընդհանուր գործադուլ են հայտարարել` որպես բողոք Ստամբուլում հակակառավարական ցույցերը ցրելու դեմ, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Գործադուլը հայտարարել են երկրի խոշորագույն պրոֆմիութենական կազմակերպությունները, որոնք միավորում են հարյուր հազարավոր պետական աշխատողների եւ մասնավոր ձեռնարկատերերի: Խոշոր քաղաքներում չեն աշխատի խանութները, գործարանները, բժշկական հաստատությունները եւ սոցիալական ծառայությունների ձեռնարկությունները: Այս հաստատությունների աշխատակիցներին կթույլատրվի աշխատանքի վերադառնալ միայն […]

Եգիպտոսը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Եգիպտոսը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, հաղորդում է “Reuters”-ը: Նրա որոշման համաձայն` Սիրիայի դեսպանատունը Կահիրեում կփակվի:  Բացի այդ, նա նաեւ պահանջել է լիբանանյան “Հեզբոլլահ” շարժման ղեկավարներին Սիրիայի տարածքից հեռացնել իրենց գրոհայիններին: Մուրսին նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը Սիրիայի օդային տարածքը  ոչ թռիչքային գոտի հայտարարել: Սիրայի օդային տարածքը փակելու որոշում է կայացրել ԱՄՆ-ը, որը սակայն […]

Խելամտությունը հաղթեց ծայրահեղականությանը. Իրանը նոր նախագահ ունի

Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն` երկրի նոր նախագահ է ընտրվել հոգեւորական Հասան Ռուհանին: Վերջինս, երկրի չափանիշներով, լիբերալ է համարվում, հաղորդում է “BBC”-ն: Տասնյակ հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանում` ողջունելու նոր առաջնորդին: Ինքը` Հասան Ռուհանին, հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները խելամտության հաղթանակն է ծայրահեղականության դեմ: Իրանի հոգեւոր առաջնորդ այատոլլա Համենեին արդեն շնորհավորել է նոր նախագահին […]

Էրդողանի կողմնակիցները ցույցի են դուրս եկել /վիդեո/

Նախօերին Ստամբուլի Կազլիչեշմե հրապարակում ցույցի են դուրս եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի շուրջ 300 կողմնակիցներ: Այդ թաղամասի անվտանգությունն ապահովելիս են եղել հազար ոստիկաններ, հաղորդում է “Вести”-ն: Միաժամանակ ընդդիմադիրները կրկին փորձել են ներխուժել Թաքսիմ հրապարակ, սակայն նրանց թույլ չեն տվել, ինչի պատճառով էլ վերջիններս քարեր են նետել ոստիկանների վրա: Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին կրկին […]

Թուրքիայում ձերբակալված լրագրողին ազատ են արձակել

Ստամբուլում ձերբակալված ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ազատ են արձակել, հաղորդում է “ИТАР-ТАСС-ը:  ՌԴ հյուպատոս Նիկոլայ Կուզովենկոյի հավաստմամբ` լրագրողի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել, երկրից արտաքսելու մասին որոշում եւս չի կայացվել: Օրվա 2-րդ կեսին Բաբչենկոն գլխավոր հյուպատոսությունում կլինի, իսկ մի քանի օրից կվերադառնա հայրենիք:  Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ձերբակալվել էր նախօրեին` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ […]

Ստամբուլում ծեծի է ենթարկվել եւ ձերբակալվել ռուս լրագրող

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ծեծել եւ ձերբակալել են Ստամբուլում: Ռուսական հյուպատոսությունը ներկայումս փորձում է ազատել նրան, չի բացառվում, որ նրան կարտաքսեն, հաղորդում է “Эхо Москвы”-ն: Արկադի Բաբչենկոյին ձերբակալել են նախօրեին Թաքսիմ հրապարակում, որտեղ  չեն դադարում բողոքի ակցիաները: Նրան ոստիկաններ են մոտեցել եւ արգելել լուսանկարել` խլելով նրա ձեռքից ֆոտոխցիկը: Այնուհետեւ Բաբչենկոյին հեռու են տարել եւ իր իսկ խոսքով` ոտքերով հարվածել են […]

Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` առաջատարը բարեփոխիչ, “վեցնյակի” հետ միջուկային ծրագրերի շուրջ նախկին բանակցող Հասան Ռոուհանին է, հաղորդում է “Ֆարս” տեղեկատվական գործակալությունը: Առայժմ հաշվված է ընդամենը 826.6 հազար ձայն, որոնցից 402 հազարը Ռոուհանիի օգտին են: 2-րդ տեղում Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մոհամադբակեր Կալիբաֆն է, որը հավաքել է հաշվված ձայներից 126.9 հազար ձայն: Հասան Ռոուհանին ներկայումս […]

Սիրիայում 93 հազար մարդ է սպանվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 93 հազար մարդ: Այս թիվը 30 հազարով գերազանցում է նախորդ զեկույցներում նշված թիվը, որը վերաբերում էր մինչեւ 2012-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածին: Զեկույցի հեղինակների տվյալներով` նախորդ տարվա հուլիսից Սիրիայում ամսական 5 հազար մարդ է զոհվել: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ այս թիվն ամենայն հավանականությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի