24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչպես են Բաքվի օդանավակայանի աշխատակիցները խայտառակում իրենց երկիրը /վիդեո/

Հայտնի է, որ ցանկացած վայրի մասին տպավորություն է ստեղծվում առաջին իսկ ժամանման վայրից` օդանավակայանից կամ կայարանից: Հենց այդ վայրի ընդհանուր պատկերից էլ զբոսաշրջիկները կարծիք են կազմում երկրի մասին: “Minval.az” կայքը ներկայացրել է մի սիրողական հոլովակ, որում տեղ գտած կադրերն այլ կերպ չես անվանի, քան անշնորհքություն:

Բացի այդ, նման տեսարանը պարզապես խայտառակություն է: Բաքվի օդանավակայանում հերթում կանգնած տարեց մարդկանց եւ երեխաներին մեջքով նստած երիտասարդը, որն օդանավակայանի աշխատակից է, անհոգ ճոճում է ոտքերը: Կարելի է հաշվի առնել այն փաստը, որ ընդմիջման ժամ է կամ որ դա տեղական չվերթների տերմինալն է, սակայն նման պահվածքն ամեն դեպքում արդարացում չունի:

Ապշեցնում է նաեւ հերթում կանգնած մարդկանց համբերությունը: Միակ բանը, ինչը նրանք արել են, իրավիճակը տեսագրելն է: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ