14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանում մահապատժի են ենթարկել թմրամիջոցներ վաճառողներին

Իրանի Սպահան քաղաքում մահապատժի են ենթարկվել 2 մարդ: Ինչպես հաղորդում է “APA”-ն, նրանք մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության մեջ: Հանցագործներին ձերբակալել են այն պահին, երբ նրանք տեղափոխելիս են եղել 4 կգ թմրանյութ: Իրանի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման` Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո Սպահանում իրականացվել է նրանց մահապատիժը:  Նշենք, որ Իրանը 2-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում մահապատիժների քանակով` Չինաստանից հետո:

ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նախօերին կայացած լիագումար նիստից հետո հանդիպում է տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ, գրում է “APA”-ն:  Հանդիպմանը, որը մոտ 2 ժամ է տեւել, պատվիրակությունները ներկայացել են ողջ կազմով: Հանդիպումից հետո Ժան-Կլոդ Մինյոնը այն գնահատել է որպես “բարի կամքի հանդիպում”: “Մենք որոշում ենք կայացրել հանդիպել այստեղ` ժողովրդավարության […]

“Մեր երկիրը թույլ չի տա, որ ձեւավորվի հայկական 2-րդ պետությունը”. Ալիեւ

Ադրբեջանի զինված ուժերին նվիրված զորահանդեսին այսօր ելույթ ունենալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես միշտ, նա նշել է, որ Ադրբեջանի ռազմական  հզորացումն իր նշանակությունը կունենա հակամարտության կարգավորման հարցում, գրում է “day.az”-ն: Նա հավաստիացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է Ադրբեջանի միակ չլուծված խնդիրը, սակայն “Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը եւ որ […]

Պատմությունն ինքն է Հայաստանին ու Ադրբեջանին դասակարգել ուժի ու թուլության սանդղակներում. Կարեն Ավագյան

Այսօր՝ հունիսի 26-ին Ադրբեջանը ցուցադրել է իր ռազմական սպառազինությունը: Շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի մասին: Նրա հայտարարությանը իր ֆեյսբուկյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունը («Ուժեղ Ադրբեջանը թույլ Հայաստանի հետ կարող է խոսել ցանկացած լեզվով») առավել քան տարակուսանք է առաջացնում։ Ուժի և թուլության ալիևյան […]

Աշխարհի ամենաերջանիկ երկրների թվում է նաեւ Ադրբեջանը

“Gallup InternationalWIN” ցանցի կողմից ավանդաբար անցկացվող “Հույսի եւ հիասթափության բարոմետր” ամենամյա հարցման արդյունքում պարզվում են այն երկրները, որտեղ երջանկության զգացողությունն ավելի շատ է մարդկանց մոտ:  Այս տարի հարցմանը մասնակցել է 60 հազար մարդ` աշխարհի 54 երկրներից: Ստացված արդյունքների համաձայն` երկրագնդի բնակիչների կեսից ավելին` 53 տոկոսը, իրեն երջանիկ է համարում: Դժբախտ է իրեն զգում յուրաքանչյուր 8-րդ […]

Շփման գծում դիտարկում կանցկացվի

Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները […]

Պաշտոնական ընթրիք՝ ՀՀ նախագահի պատվին Լեհաստանում

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետկան հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ […]

Ընտրություններից հետո Սաակաշվիլիին կարող են ձերբակալել. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահական ընտրություններից հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կարող են ձերբակալել, քանի որ նա ավտորիտար վարչակարգ է ստեղծել, որի օրոք կոռուպցիան ծաղկում է ապրել, գրում է “rusnovosti.ru”-ն: Վարչապետի խոսքով` Սաակաշվիլիի կառավարման օրոք իշխանությունների բռնությունը տարածվել է ողջ երկրում` ոչնչացնելով ընդդիմությունը եւ պայմաններ ստեղծելով կոռուպցիայի ծաղկման համար: Բացի այդ, նա նշել […]

Թուրքիայում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը /վիդեո/

Չորեքշաբթի գիշերը կրկին հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` շարունակելու հակառակավարական ցույցերը` ոստիկանության հսկողության տակ, տեղեկացնում է “Hurriyet Daily News”-ը: Նախօրեի երեկոյան ցուցարարները հավաքվել են հրապարակում, որպեսզի հայտնեն իրենց դժգոհությունը մի ոստիկանի ազատ արձակման կապակցությամբ, ով մեղադրվում է ցուցարարի սպանության մեջ: Նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել նաեւ երկրի այլ քաղաքներում: Նշվում է, որ այս անգամ […]

Բորդյուժան ասաց` ինչու է Մոսկվան զենք վաճառել Բաքվին /վիդեո/

Այսօր` հունիսի 26-ին Երեւանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի “Ռազմական բաղադրիչի ձեւավորման  քաղաքական անվտանգային ուղենիշները” թեմայով 2-րդ ռազմավարական-քաղաքական ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւ “ՀԱՊԿ-ի ինստիտուտ” ոչ առեւտրային կազմակերպութունը: Ֆորումին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի