08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետդեպի խոսնակը` Ադրբեջանում “Ազատություն” ռադիոկայանի ընդհատման մասին

“Ամերիկայի ձայն”-ի լրագրող Սյուզան Պրեստոն Ադրբեջանի վերաբերյալ հարց է ուղղել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ պարոն Պատրիկ Վենտրելին: 

“Ազատ Եվրոպա” եւ “Ազատություն” ռադիոկայաններն ասում են, որ իրենց լրատվական թողարկումներն ընդհատվել են Ադրբեջանում, եւ ակնհայտ է, որ դրանք ընդհատվել եւ խախտվել են կառավարության կողմից: Ինձ հետաքրքիր է` ինչպիսին է Պետդեպի արձագանքն այդ հարցին եւ ինչ նշանակություն կունենա դա ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա”,-հետաքրքրվել է Պրեստոն:

“Մենք տեսել ենք հաղորդագրություններ այն մասին, որ նշված ռադիոկայանները բարդություններ են ունեցել իրենց արբանյակային ծրագրերն Ադրբեջանում հեռարձակելիս: Մենք կապի մեջ ենք եղել ռադիոկայանների եւ Ադրբեջանի կառավարության հետ` այս հարցը քննարկելու համար: Կարծում ենք, որ “Ազատ Եվրոպա” ռադիոկայանը կարեւոր ներդրում է ունենում Ադրբեջանի մեդիա ոլորտում: Նրա հրապարակումներն ապահովում են օբյեկտիվ եւ արդար լրագրության մոդելը, որի կարիքը շատ կա Ադրբեջանում: Իսկ Միացյալ Նահանգները աջակցում է լրատվամիջոցների ազատությանը եւ խոսքի ազատությանն  Ադրբեջանում”,-նշել է Վենտրելը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ