07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱԿ-ն ապաստան է խնդրում 10 հազար սիրիացի փախստականների համար

ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարը Գերմանիայի հետ բանակցություններ է վարում` 10 հազար սիրիացի փախստականների ապաստան տրամադրելու վերաբերյալ, հաղորդում է “MIGnews.com”-ը:

Հանձնակատարը նաեւ այլ եվրոպական երկրների հետ է քննարկում 1.6 մլն սիրիացի փախստականներին ապաստասն տրամադրելու հարցը:

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ում զեկույց է ներկայացվել, որի համաձայն 2013-ի վերջում ավելի քան 10 մլն սիրիացիներ, որոնք կազմում են երկրի բնակչության կեսը, հումանիտար օգնության կարիք կունենան, որն աշխարհում ամենախոշոր հումանիտար կազմակերպությունը` ՄԱԿ-ի` Պարենի Համաշխարհային ծրագիրը, ինքնուրույն չի կարող ապահավել սիրիացիներին: 

Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով` 2013-ի ավարտին սիրիացի փախստականների թիվը 3.5 մլնի կհասնի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ