14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Աթենքի կենտրոնում թուրքական գաղտնի ծառայությունները առեվանգել է քրդին, նրան փաթեթավորել և Թուրքիա է տեղափոխել

defencenet.gr հունական կայքը հունիսի 2-ին, հրապարակել է թուրքական գաղտնի ծառայությունների Աթենքի կենտրոնում կազմակերպած գործողության մասին բացահայտում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Թուրքիայի գաղտնի ծառայությունները Աթենքի կենտրոնում կազմակերպեցին ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացու առևանգումը, ապացուցելով, որ նրանց ոչինչ չի կանգնեցի՝ հենց Հունաստանի ներսում նման “զգայուն” գործողություններ իրականացնելուց: Ինչպես հաղորդում են հունական հետախուզական լավ իրազեկված աղբյուրները, թուրքական «կոմանդոական» մի […]

Մոնսերատ Կաբալյեն Ադրբեջանում “պերսոնա նոն գրատա” է հայտարարվել

Հանրահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն օրերս մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ինչի պատճառով Ադրբեջանը երգչուհուն “պերսոնա նոն գրատա” է հայտարարել: Ադրբեջանի արտգործնախարար Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ նման այցելությունները խանգարում են Լեռնային Ղարաբաղի հարցի խախաղ կարգավորմանը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Կաբալյեն այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրան ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ հունիսի 9-ին, […]

Թուրքիայում խռովությունների ընթացքում ոստիկան է մահացել. սպառնում են Ալիեւին

Թուրքիայի հարավում ցույցերի ընթացքում ոստիկան է մահացել: Նա դարձել է Թուրքիայում տիրող խռովությունների արդյունքում չորրորդ զոհը: Մուստաֆա Սարին մահացել է Ադանայի հինգ մետրանոց կամուրջից ընկնելուց ստացած վնասվածքների պատճառով, որտեղ իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչների հետ փորձում էր կարգի հրավիրել ցուցարարներին:  Միևնույն ժամանակ բողոքի ալիքը ուժեղանում է: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և հանդես են գալիս իսլամիզացման […]

“Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը” … Մոնսերատ Կաբալիեն Արցախում է /ֆոտո

“Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը”,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալիեն: 

Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես […]

Հայ-թուրքական սահմանի բացումը . Henaran.am- ի բացառիկ զրույցը Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահի հետ

Այն հանգամանքը, որ Թուրքիայի հնարավոր փորձերը` միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ուղղակի հարված են հասցնելու  ընթացող բանակցություններին, անհանգստացնում է նաեւ Գերմանիայի քաղաքական գործիչներին: “Քաղաքականապես առավել շահեկան կլինի, եթե հայ-թուրքկան հարաբերությունները չպայմանավորվեն Ղարաբաղյան հակամարտության գործոնով:  Մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը պետք է անկախ գործողություն լինի“, -այս մասին Henaran.am– ի թղթակցի հետ զրույցում նշել է Գերմանիայի  Կանաչների կուսակցության […]

Ռուս զբոսաշրջիները առայժմ չեն հրաժարվում Թուրքիա մեկնելուց

Ռուսաստանի տուրիստական գործակալություններից “Ինտերֆաքսին” տեղեկացրել են, որ ռուս զբոսաշրջիկներն առայժմ չեն հրաժարվում Թուրքիա ուղևորվելուց, չնայած այնտեղ լարված իրավիճակ է, և բախումներ են տեղի ունենում: Զբոսաշրջիկները, որոնք օրերս են Թուրքիայի հանգստավայրերից և անգամ այն քաղաքներից, որտեղ լարված իրավիճակ է, Ռուսաստան վերադարձել, նշում են, որ ցույցերը չեն խանգարել իրենց հանգստին: Արդեն նախապես պլանավորած ուղևորություններից դեռևս ոչ մի […]

Բակո Սահակյանն ընդունել է Մոնսերատ Կաբալիեին

  Հանրահայտ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Նախօրեին նրան ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը երգչուհուն ասել է, որ Արցախում  Կաբալիեի արվեստի երկրպագուները բազմաթիվ են: Հիշեցնենք, հունիսի 9-ին Երևանում տեղի կունենա Մոնսերատ Կաբալիեի մենահամերգը:  

Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում միտինգներ են. կան հազարավոր տուժածներ /վիդեո/

Թուրքիայում բախումների արդյունքում երեք հազարից ավելի մարդ է տուժել: Ինչպես հայտնում է “CNN”-ը, պարբերաբար տեղեկատվություն է ստացվում, որ  Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունենում: Անկարայում ցուցարարները փորձել են գրավել վարչապետ Էրդողանի գրասենյակը: Ստամբուլի ցուցարարների դեմ ոստիկանները կրկին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազեր են օգտագործել: Ամեն օր փողոցներում ցուցարարների թիվն ավելանում է,  նրանք փորձում […]

Թուրքական գարո՞ւն

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Թուրքիայում «Գեյզի» այգու շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ նախորդ մի քանի օրվա ընթացքում բնապահպանական այս շարժման մասնակից հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով այգում կատարվող շինարարությունից: “Էրդողանի կուսակցությունը որոշեց, որ այդ այգու տեղում պետք է կառուցվի երթևեկության համար չնախատեսված փողոց, հետո որոշվեց կառուցել մեծ չափերի հասնող մզկիթ, […]

Դիվերսիա՞ Քարվաճառի ուղղությամբ

ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը Henaran.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այն լուրերը, որ այս գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ: Հասրաթյանը միայն նշեց. ”ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական գծի ողջ երկայնքվ  պատշաճ կերպով իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները և ունակ են կանխելու կամ հետ շպրտելու ցանկացած առաջխաղացում”:  Նկատենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի