09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոհված վրացի զինծառայողների դիակներն արդեն նրանց տներում են

Նախօրեին երեկոյան Աֆղանստանում զոհված զինծառայողների դիակները Սուրբ Երրորդության տաճարից տեղափոխել են նրանց տները: Սգո արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, գրում է “Грузия-Online”-ը:

Սուրբ Երրորդություն տաճարում սգո արարողությանը մասնակցել են նաեւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին եւ այլ պաշտոնյաներ: 

Նշենք, որ հունիսի 6-ին Աֆղանստանի Գիլմենդ վրացական բազայում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել: Ահաբեկիչ-մահապարտը բազայում բեռնատար էր պայթեցրել: Արդյունքում 7 զինծառայող էր զոհվել` Թեյմուրազ Օրտավիձեն, Գեորգի Ադամովը, Զուրաբ Գուրգենաշվիլին, Միխայիլ Նարինդոշվիլին, Բորիս Ցուգոշվիլին, Զվիադ Սուլխանիշվիլին, Գեորգի Գուչաշվիլին: Եվս 9 զինծառայողներ վիրավոր են, որոնցից 2-ին բուժման են ուղարկել Գերմանիա, մյուսներն արդեն դուրս են գրվել Աղֆանստանի ռազմական հոսպիտալից եւ արդեն վերադարձել են իրենց պարտականություններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ