15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Շփման գծի մոնիտորինգ

Մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

ՀՀ դեսպանը պարզաբանել է եգիպտական “ալ-Ահրամ”-ում տեղ գտած ԼՂ խնդրի վերաբերյալ աղավաղումը

Եգիպտոսի ամենահեղինակավոր օրաթերթում` “ալ–Ահրամ”–ում լույս է տեսել ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հեղինակած հոդվածը` ի պատասխան նույն թերթում տեղ գտած մի հրապարակման, որտեղ աղավաղված են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաեւ Խոջալուի դեպքերը։ Դեսպան Ա. Մելքոնյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը նպատակ ունի մոլորեցնելով միջազգային հանրությանը խուսափել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների […]

“Ես Ղարաբաղի ժողովրդի կողքին եմ”. կոնգրեսական Ջուդի Չու

Մարտի 11-ին ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Կոնգրեսի նիստի ժամանակ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ, որը հեռարձակվել է համաամերիկյան եւ միջազգային ընդգրկում ունեցող C-SPAN հեռուստաընկերության կողմից, որը լուսաբանում է ԱՄՆ Կոնգրեսի գործունեությունը: “Պարոն նախագահ, այս տարի լրանում է Ադրբեջանում հայ ժողովրդի քաղաքական ազատության կտրուկ շրջադարձի 25-ամյակը: Եկեք այս առիթն օգտագործենք` հանուն ինքնորոշման եւ ազատության […]

ՀՀ եւ Չեխիայի ԱԳՆ-ները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

Ս.թ. մարտի 11-ին` ՀՀ ԱԳՆ-ում, Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների  տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան: Հայ եւ չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-չեխական քաղաքական […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:   ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի […]

ՄԹ-ը ԼՂ խնդրի լուծումը միայն խաղաղ ճանապարհով է տեսնում

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել եւ կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է […]

800 կրակոց` 7 օրում

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Վարդան Օսկանյանը Բունդեսթագի նախագահի հետ քննարկեց ղարաբաղյան խնդիրը

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնության Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը եւ հնարավոր լուծումները: Պարոն Լամերթը հետաքրքրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով: Վարդան Օսկանյանը կարեւորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական […]

ԼՂ հարցն ու Րաֆֆու դիրքորոշման վտանգը

 ‘’Մինսկի խումբը արդեն իսկ թե ղարաբաղյան խնդրով, թե Հայաստանի նախագահական ընտրություների խնդրով ապացուցել է, որ ինքը չի ճանաչում ժողովուրդների կամարտահայտության իրավունքը ` բառիս բուն իմաստով: Եթե նա դա ճանաչեր, Ղարաբաղի խնդիրն այս վիճակում չէր լինի, եւ Ղարաբաղը դուրս մղված չէր լինի գործընթացից: Եթե նա ճանաչեր ժողովրդի կամարտահայտությունը, այսօր չէր շտապի շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրված մարդուն’’,- Henaran.am-ի […]

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ հանդիսություն է տեղի ունեցել Բեյրութում

Մարտի 4-ին Բուրջ Համուդի “Հովհաննես Պողոսյան” թատերասրահում ՀՅԴ Լիբանանի մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ հանդիսությունը: Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերը լսելուց հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը: ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անունից ելույթով հանդես եկավ Հակոբ Հավաթյանը: Նա անդրադարձավ Արցախյան շարժման սկզբնավորմանը եւ ընթացքին, այդ պայքարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի