24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ դեսպանը պարզաբանել է եգիպտական “ալ-Ահրամ”-ում տեղ գտած ԼՂ խնդրի վերաբերյալ աղավաղումը

Եգիպտոսի ամենահեղինակավոր օրաթերթում` “ալ–Ահրամ”–ում լույս է տեսել ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հեղինակած հոդվածը` ի պատասխան նույն թերթում տեղ գտած մի հրապարակման, որտեղ աղավաղված են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաեւ Խոջալուի դեպքերը։

Դեսպան Ա. Մելքոնյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական քարոզչությունը նպատակ ունի մոլորեցնելով միջազգային հանրությանը խուսափել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար
պատասխանատվությունից: Ներկայացնելով Խոջալուի մասին ճշմարտությունը` նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այն ադրբեջանցիները, ովքեր համարձակվել են կասկածի տակ առնել Բաքվի պաշտոնական տեսակետը, այս կամ այն կերպ հետագայում պատժվել են, ինչպես նախկին նախագահ Ա. Մուտալիբովը,
լրագրող Ա.Ֆատուլաեւը կամ լուսանկարիչ Չ.Մուստաֆաեւը: Դեսպանը նշել է, որ ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու եւ խնդիրը բիրտ ուժի կիրառմամբ
լուծելու ցանկության արդյունքն է: Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից շահարկվող ՄԱԿ–ի ԱԽ բանաձեւերին` նա պարզաբանել է, որ դրանց գլխավոր նպատակը եղել է ռազմական գործողությունների դադարեցումը եւ խաղաղ բանակցությունների մեկնարկը, ինչը ժամանակին խուսափել է իրականացնել հենց
Ադրբեջանը:

Հոդվածագիրն ընդգծել է նաեւ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա իրականացվող բանակցային գործընթացին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ