24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ եւ Չեխիայի ԱԳՆ-ները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

Ս.թ. մարտի 11-ին` ՀՀ ԱԳՆ-ում, Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների  տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան:

Հայ եւ չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-չեխական քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, քննարկվեցին առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Մարտի 12-ին չեխական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ներկայացրեց ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը, Հայաստանի ակնկալիքները ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովից: ԱԳ նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ