Ավելանալու է զինվորական կենսաթոշակը
Սեպտեմբերի 25 -ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Կառավարության լրատվական ծառայությունը: Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը՝ հասնելով 16,000 դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,500 դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական […]