18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ձեռագիրը նույնն է

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը -ի հետ զրույցում անդրադարձավ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում զեկույցին` մասնավորապես նշելով. «Նույն ձեռագիրն է գործում` չգնալ ԼՂ իշխանությունների հետ համագործակցության: Հայկական պատվիրակությունը շարունակում է պահանջել` ԼՂ-ի վերաբերյալ զեկույց ներկայացնելուց առաջ հեղինակը պետք է այցելի այդ երկիր: Մեզ համար կարեւոր է, որպեսզի ԵԽԽՎ-ն համագործակցության գնա […]

Առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից […]

Արցախը ներկայացվել է Կոլորադոյի փառատոնին

Հոկտեմբերի 4-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի է ունեցել Դենվերի քույր քաղաքների միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Միջոցառմանը, որին ներգրավված էին մասնակիցներ շուրջ տասը երկրներից, ներկա էին Կոլորադոյի նահանգային և Դենվերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: ԼՂՀ-ն ևս ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ ցուցադրված էին հանրապետությանը վերաբերող տարբեր հուշանվերներ, իրեր, նկարներ, գրքեր, […]

Արցախցի մարզիկն աշխարհի չեմպիոն է դարձել /ֆոտո/

Խաբարովսկում ավարտվել է կարատեի աշխարհի չեմպիոնատը, որին մասնակցել է 249 մարզիկ աշխարհի 44 երկրներից: Եզրափակիչ փուլ անցել է 28 մարզիկ, հայտնում է nashasreda.ru-ն: 14 քաշային կարգում 56 մեդալ է խաղարկվել, եւ 60 կիլոգրամ քաշային կարգում հաղթանակ է տարել եւ ոսկե մեդալ Լեռնային Ղարաբաղից Արթուր Առուշանյանը, ով ներկայացնում էր Հայաստանը:

Հայկական կողմի քայլերը լինելու են ավելի հուժկու, հետեւանքները՝ ցավոտ. ԼՂՀ ՊԲ

Սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից /1566 արկ/, 82մմ ականանետից /733 արկ/, 120մմ ականանետից /51 արկ/, ՌԳԳ-7 տիպի նռնականետից /54 արկ/, ՀԱՆ-17 տիպի նռնականետից /828 արկ/, ՍՊԳ-9 տիպի նռնականետից /9 արկ/, TR-107 հրթիռահրետանային կայանքից […]

Կրակել են Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչի տան վրա /ֆոտո/

Դասախոս Ավետիս Սադոյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Բեռլինում երեկ կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա։ Ավելի վաղ, տան դիմացի հայտնվել էր Հայերի դեմ վիրավորական գրառում։ Ներկայացուցիչը դա լուրջ չէր ընդունել։ Դեպքը հավանաբար կապված է Հ․Գրիգորյանի վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ»։

Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսելու ռազմական պոտենցիալ չունի. Թոմաս դե Վաալ

Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում: Հոկտեմբերի 2-ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը Թոմաս դե Վալը միացել էր տեսակամուրջի միջոցով: Նա  ընդգծեց, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճա կը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի […]

ԱՄՆ օրենսդիրները հորդորում են Ուորլիքին հրաժարվել կեղծ հավասարության քաղաքականությունից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառոցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է ամերիկահայությանը՝  խնդրելով կապվել իրենց օրենսդիների հետ և նրանց […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել էհայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ,հերթական ապատեղեկատվություն է: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին: Պաշտպանության […]

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Սեպտեմբերի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 2015 թվականի մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։ Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։ «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի