03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Մարտակերտի ուղղությամբ բոլոր հենակետերը գրավել ենք. լուրեր Արցախից

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտնում է. «Ժողովուրդ ջան, հիշում եք երեկ գրել էի որ կորցված հենակետերի մասին դեռ կգրեմ: Ուրեմն Մարտակերտի ուղղության բոլոր հենակետերը , երեկ գիշեր, մերոնք հետ են գրավել: Հիմա այնտեղ պետք է աշխատեն սակրավորները: Հորադիզի ու Ջաբրաիլի մասին դեռ կգրեմ: Առաջ Աստված»:

Մեկնել է Եռագույնը Բաքվում ծածանելու

«Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ Սրապիոն Գևորգյանը մեկնել է Հորադիզ: Նա պատրաստվում է 100 մետրանոց եռագույն դրոշը ծածանել Կիրովաբադում և Բաքվում: «Գնացել եմ հանուն իմ ազգի, հանուն իմ երեխաների, ես այլ տարբերակ չտեսա: Ոչ մեկի չեմ ասել գնալուս մասին: Կռվելու եմ ու հետ գամ պատվով, միայն Հայոց եռագույնը Բաքվում ծածանելուց հետո …»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Գեներալ Մանվելը հուզվել է

Գեներալ Մանվելի երկրապահը՝թվով մոտ 10.000 հոգի դուրս եկավ առաջին գիծ, միակ դիմադրությանը որը վերջինս հանդիպեց իր ճանապարհին դա մեր 18 տարեկան զինվոր երեխաներն են եղել,որոնք ոչ մի կերպ չեն ցանկացել զիճել իրենց տեղը առաջնագծում: Արցախի մեր աղբյուրները հայտնում են ,որ հարցը լուծվել է միայն ռազմական բարձրագույն ղեկավարության հրամանից հետո: Ի դեպ նույն աղբյուրները հայտնում են […]

Լինելու է անհամաչափ եւ ցավոտ. ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, […]

Հեղինակազրկեցին իրենց էլ, իրենց կառույցներն էլ

Պետք է փաստել, որ երեկվա համեմատ, Ադրբեջանը շփման գծում տիրող իրավիճակի շուրջ կտրուկ կոշտացրել է իր դիրքորոշումը: Ճիշտ է՝ դա կարելի է նաև դիտարկել այն տեսանկյունից, որ Ադրբեջանն այսօր տարբեր պատճառներից ելնելով որոշել է զերծ մնալ «ավելորդ ձևականություններից», սակայն փաստ է, որ դիվանագիտական հարթությունում արձանագրվում է դիրքորոշման կոշտացում: Հ.Գ. Միջազգային հանրության արձագանքի (իսկ իրականում՝ բացակայության) […]

Մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված “ТОС 1” տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ […]

Հրատապ. զոհվել են Դարաբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը

Henaran.am-ի տեղեկություններով` հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Նախնական տվյալներով կա 5 զոհ, որոնցից երկուսը՝ Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղից են, որից մեկը նույն գյուղի համայնքապետ Մայիս Միրզոյանը: Ավտոբուսի մեջ է եղել նաեւ Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը, ով նույնպես մահացել է:  

ԼՂՀ կառավարությունը ստեղծել է Օպերատիիվ Շտաբ

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Հրատապ. Հայկական կողմն ունի 20 զոհ և 72 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ և 72 վիրավոր ունի: Հայկական կողմն ունի նաև 26 անհետ կորած: Ինչպես հայտնում mediamax.am-ը, այս մասին Սենոր Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ: «Ադրբեջանի առաջխաղաղացումը չի […]

Համազգային աղոթք հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար /ֆոտո//վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար մատուցված միասնական աղոթքին, որը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի