21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Պաշտպանել Ղարաբաղը. Հայկական Ժամանակ

Երեկ Ազգային ժողովի նիստին վերստին բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագիր «կնքել-չկնքելու» հարցը: Պատգամավորներին զայրացրել, զարմացրել ու անհանգստացրել էր այն փաստը, որ ԼՂ հետ փոխօգնության պայմանագրի ստո­րագրման Սերժ Սարգսյանի ապրիլյան պա­տերազմի օրերին ԱԳՆ-ին տված հանձնարարականը մնացել է օդում կախված: Մինչեւ վերջերս պատգամավորների ու լրագրողների բազմաթիվ հարցումներին ու հարցադրումներին ի պատասխան արտգործնախարարության տարբեր պաշտոնյա­ներ […]

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ․ Վատիկանի ներկայացուցիչ

Վատիկանը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծեն խաղաղ բանակցային պատճառով։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆակետեն, գրում է haqqin.az-ը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Կաթոլիկ եկեղեցու գործը չէ։ Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները»,- ասել է նա։ Նա նշել է, որ Հռոմի Պապը կողմնակից է աշխարհում հակամարտությունների լուծման խաղաղ ճանապարհին։ «Հռոմի Պապը […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանիզինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

Ո՞ւմ մտքով կանցներ… /վիդեո/

Փոխգնդապետ Արտուշ Բալյանը ամեն անգամ Արցախում գտնվելիս հիշում է պատերազմական օրերը, երբ հանուն մեր ժողովրդի ամբողջականության և վաղվա օրվա կենաց և մահու կռիվ էր մղվում: Հադրութ վարչական շրջանի Մելիքաշեն գյուղը նրան շատ հարազատ է: Պայքարել է այս գյուղը պահելու համար: Ու չնայած գյուղում ասյօր ընդամենը 4 ընտանիք է բնակվում Բալյանը հպարտանում է.« Կարևորը մեր հողը […]

Ադեկվատ զիջում /վիդեո/

Քաղաքագետ Աղասի Ենոքյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչու քաղաքական շրջանակներում՝ և ընդդիմադիր, և իշխանական, դադարեցին խոսակցությունները հողեր հանձնելու և զիջումներ անելու վերաբերյալ, արդյոք դա կապ ունի նախընտրական փուլի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ ԼՂ կարգավիճակի դիմաց․ Ուորլիք

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լայնածավալ հարցազրույց է տվել INTERFAX.RU-ին, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Անդրադառնալոց Մոսկվայում համանախագահների ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը՝ Ուորլիքն ասել է, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացն ու հետագա քայլերը: «Դա արդյունավետ հանդիպում էր: Պետք է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը […]

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ: ՀՀ օմբուդսմենը նշել է, որ Արցախում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, […]

«Պատերազմի վերսկսումը շատ հավանական է» (վիդեո)

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եթե կարիք չունեն հանդիպելու նախագահների հետ, սովորաբար հանդիպում են Վիեննայում, իսկ այս անգամ հանդիպումը Մոսկվայում էր, ու նրանք հանդիպեցին Լավրովի հետ»,-այսօր «Հենարան» ակումբում խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տեղի ունեցած հանդիպումից ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով` այս ընթացքում երևում է հռետորաբանության փոփոխություն կապված տարածքների […]

Մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը

ԼՂՀ Աժ մամլո ծառայությունից հայտնում են. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հրավիրել է իր հերթական նիստը՝ շարունակելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները եւ մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների […]

Հակառակորդն ակտիվ է եղել

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի