30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտպանել Ղարաբաղը. Հայկական Ժամանակ

Երեկ Ազգային ժողովի նիստին վերստին բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագիր «կնքել-չկնքելու» հարցը:

Պատգամավորներին զայրացրել, զարմացրել ու անհանգստացրել էր այն փաստը, որ ԼՂ հետ փոխօգնության պայմանագրի ստո­րագրման Սերժ Սարգսյանի ապրիլյան պա­տերազմի օրերին ԱԳՆ-ին տված հանձնարարականը մնացել է օդում կախված:

Մինչեւ վերջերս պատգամավորների ու լրագրողների բազմաթիվ հարցումներին ու հարցադրումներին ի պատասխան արտգործնախարարության տարբեր պաշտոնյա­ներ հնչեցնում էին հերթապահ «պայմանագիրը մշակվում է» բառերը: Միայն վերջերս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայ­տարարեց. «Պայմանագիրն, ըստ էության պատրաստ է»: Նա, սակայն, հրաժարվեց դրա կնքման ժամկետ նշել: «Տեքստում որոշակի անճշտություններ են տեղ գտել, որը պահան­ջեց հավելյալ աշխատանք: Սակայն հաջորդ նիստին այն անպայման կներկայացվի եւ կընդգրկվի Աժ օրակարգում»,- պարզաբանեց Աժ արտաքին հարաբերությունների հանձնա­ժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Արցախի հետ պայմանագիր ունենալ-չունենալու մասին քննարկումներն ու բանավեճե­րը սկսում են նմանվել Արցախը «ճանաչել-չճանաչելու» վերաբերյալ հայտարարություն­ներին: Երկու բանավեճերի տոնայնության ու փաստարկվածության կամ դրա բացակայու­թյան մասին զուգահեռները պատահական չեն, քանի որ չճանաչված Արցախի հետ պայ­մանագրի կնքումը Հայաստանի կողմից ճա­նաչման ակտ է ենթադրում:

Այլապես ինչպես կարող է Երեւանը կնքել պայմանագիր Ստեփանակերտի հետ, եթե չի ճանաչում վերջի­նիս անկախությունն ու սուվերենությունը: ճանաչումն իր հերթին ենթադրում է որոշ­ակի գործողությունների համակարգ եւ հնա­րավոր հետեւանքներ, որին պետք է պատ­րաստ լինեն Հայաստանն ու Արցախը: «ճա­նաչել Արցախը, նշանակում է դուրս գալ բանակցություններից», – բազմիցս նշել է ՀՀ ար­տաքին գործերի նախկին նախարար, Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարծում է, որ անհրաժեշտության դեպ­քում Արցախի չճանաչված կարգավիճակի պայմաններում Ստեփանակերտի հետ պայ­մանագրի կնքման հնարավորություններ կան:

Ադրբեջանական կողմն արդեն իսկ արձա­գանքել է փոխօգնության պայմանագրի կնք­ման մասին խոսակցություններին դրանք ան­վանելով «հայկական կողմի ապակառուցո­ղական քայլ, ուղղված բանակցային գործըն­թացում յուրաքանչյուր դրական քայլի տա­պալմանը»: Փորձագետների համար պարզ է, որ գոնե այժմ Հայաստանը չի գնա Արցախի հետ փոխօգնության պայմանագրի պաշտո­նական կնքման ճանապարհով:

«Սա ուղղակի հայկական կողմի ձեռքում խաղաքարտ է, որը խաղարկվում է Աղրբեջանի ու համանախագահների վրա ճնշում գոր­ծադրելու համար: Իրականում, սակայն, այդ պայմանագրի կնքմամբ ոչինչ չի փոխվի, քա­նի որ դրանից հետո ՀՀ-ն ԼՂ-ին ավել կամ պա­կաս չի պաշտպանելու: Ռազմաքաղաքական համագործակցության բանաձեւը մշակված է վաղուց», – մեզ հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փոր­ձագետ Սերգեյ Մինասյանը:

Մեզ հետ զրույցում Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ այդ պայմանագրի կնքելուց չէ, որ Արցախը կդառնա, ավե|ի պաշտպանված: «Ավելին, այդ պայմանա­գիրն իրականության հետ ոչ մի կապ չունի: Սա ավելի շատ PR է: Փոխօգնության պայ­մանագիրը ոչ մի էական նշանակություն չի կարող ունենալ», – ասաց նա: Արցախի հետ փոխօգնության պայմանագիրը հավանա­բար կարող է կնքվել միայն ռազմաճակատում իրավիճակի սրման ու բանակցությունների փակուղային իրավիճակից դրդված: Պետք չէ մոռանալ, որ Արցախի ճանաչման կամ նրա հետ պայմանագրի կնքման մասին հայտա­րարությունները հնչում են պատերազմական կամ դրան շատ մոտ իրավիճակներում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ