21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Էդվարդ Նալբանդյանը Բեյքերի անվան ինստիտուտում ներկայացրել է ԼՂ խնդիրը

Սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ: Հանդիպումը, որին ներկա էին հեղինակավոր վերլուծաբաններ և գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագտիական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարեց ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց […]

Ի՞նչ կբերի բարեփոխումը (վիդեո)

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնում է այն հարցին, թե ինչ կտա Արցախին սահմանադրական բարեփոխումը: «Ոչ դրական, ոչ բացասական առումով Արցախի սահմանադրական փոփոխությունից ոչինչ չի փոխվի»,-ասում է սահմանադրագետը: Դիտեք տեսանյութը:

«Անհամբերությամբ առաջընթաց ենք սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհամբերությամբ առաջընթաց են սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Նյու Յորքում ավարտվել է Ղարաբաղի  հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք հիմնական հարցերում առաջընթացի»,– գրել է դիվանագետը։

Օտարազգի հյուրերը շոկի մեջ էին. ազատամարտիկների ցնցող երգը /վիդեո/

Երբ հանդիպում են երկու վաղեմի ընկերները արդեն տոն է: Իսկ երբ հանդիպում են երկու ազատամարտիկներ, որոնք միասին անցել են արյան ու կորուստների միջով, ովքեր երջանկությունից արտասվել են` բոլոր մեծ ու փոքր հաղթանակների համար այդ տոնը վերածվում է հիշողությունների ու ապագայի հանդեպ հավատի հրավառության: Դաշնամուրի մոտ «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար Կորյուն Ղումաշյանն էր: Փոքրիկ համերգը […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 320 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

«ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Սեկուտան նշել է նաեւ, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ: «ԱՄՆ-ն կարևորում է այս հակամարտության կարգավորումը: Կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպումներ անցկացնեն […]

Արցախում զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

Սահմանին անհանգիստ է

Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ։ Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 225 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը: […]

ԼՂ խնդրի շուրջ առաջիկայում հանդիպումների մասին տեղեկություններ չկան. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ սեպտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման արդյունքներին, հայտարարել է, այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն արդեն իսկ տարածված է: Նա նշել է նաեւ, որ ինքը որեւէ տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկայում […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին։ Կարեն Միրզոյանը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչների այցը Արցախ և բարձր գնահատել կազմակերպության հետևողական գործունեությունը՝ ուղղված եվրոպական հանրության իրազեկվածության բարձրացմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի