30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

ԱՄՆ-ը կշարունակի միջնորդի իր դերը՝ ԼՂ հարցում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում։ «ԱՄՆ-ը շարունակում է  հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը եւ ակտիվորեն կշարունակի միջնորդի իր դերը՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար կողմերին ընդունելի կերպով»,- գրել է Ուորլիքը:

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին […]

Է. Նալբանդյանը ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ ունեցավ Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարում էր Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր […]

ԼՂ խնդրի կարգավորման համար դեռեւս պայմաններ չեն ստեղծվել․ Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա ֆորումի ժամանակ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ասել, որ հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ստեղծվել, գրում է ТАСС գործակալությունը։ Նա ասել է, որ ներկայումս կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»: Պետքարտուղարը նշել […]

Ինչու Սերժ Սարգսյանը չի հետեւում Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին. Առավոտ

Առաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց մի փաստաթդթի համար, որին ըստ էության գնացին նաեւ հաջորդ նախագահները, բայց չկրկնեցին Լետն Տեր-Պետրոսյանի «սխալը»։ Օրինակ՝ Կազանյան փաստաթուղթը միայն վերջերս բացահայտվեց, թե ինչ էր իրենից ենթադրում, եւ ինչի շուրջ էին բանակցում։ Այս առնչությամբ թերթի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Խնդիրը այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր […]

Ներման հարցը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի Է՝ մոտ երկու ամիս առաջ Արցախի Աժ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել Է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով ներում շնորհել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իր դեմ մահափորձ կազմակերպելու համար ազատազրկման դատապարտված Արա Ռաֆայելի Ավետյանին (11 տարի) եւ Սերգեյ Բորիսի Հարությունյանին (9 տարի)։ «ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ […]

Էդվարդ Նալբանդյանը Բեյքերի անվան ինստիտուտում ներկայացրել է ԼՂ խնդիրը

Սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ: Հանդիպումը, որին ներկա էին հեղինակավոր վերլուծաբաններ և գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագտիական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարեց ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց […]

Ի՞նչ կբերի բարեփոխումը (վիդեո)

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնում է այն հարցին, թե ինչ կտա Արցախին սահմանադրական բարեփոխումը: «Ոչ դրական, ոչ բացասական առումով Արցախի սահմանադրական փոփոխությունից ոչինչ չի փոխվի»,-ասում է սահմանադրագետը: Դիտեք տեսանյութը:

«Անհամբերությամբ առաջընթաց ենք սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհամբերությամբ առաջընթաց են սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Նյու Յորքում ավարտվել է Ղարաբաղի  հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք հիմնական հարցերում առաջընթացի»,– գրել է դիվանագետը։

Օտարազգի հյուրերը շոկի մեջ էին. ազատամարտիկների ցնցող երգը /վիդեո/

Երբ հանդիպում են երկու վաղեմի ընկերները արդեն տոն է: Իսկ երբ հանդիպում են երկու ազատամարտիկներ, որոնք միասին անցել են արյան ու կորուստների միջով, ովքեր երջանկությունից արտասվել են` բոլոր մեծ ու փոքր հաղթանակների համար այդ տոնը վերածվում է հիշողությունների ու ապագայի հանդեպ հավատի հրավառության: Դաշնամուրի մոտ «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար Կորյուն Ղումաշյանն էր: Փոքրիկ համերգը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված