28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու Սերժ Սարգսյանը չի հետեւում Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին. Առավոտ

Առաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց մի փաստաթդթի համար, որին ըստ
էության գնացին նաեւ հաջորդ նախագահները, բայց չկրկնեցին Լետն Տեր-Պետրոսյանի «սխալը»։ Օրինակ՝ Կազանյան փաստաթուղթը միայն վերջերս բացահայտվեց, թե ինչ էր իրենից ենթադրում, եւ ինչի շուրջ էին բանակցում։

Այս առնչությամբ թերթի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «Խնդիրը այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը, դրա համար միջնորդները ստիպված այս կամ այն գաղափարները ներառում են այս կամ այն մոտեցման մեջ։ Բայց գոյություն անի բանակցությունների ոսկե կանոն՝ համաձայնեցված չէ ոչինչ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ։ Հետեւաբար բոլոր այդ սպեկուլյացիաները, մի կողմից այդ պոռթկումները դրական ազդեցություն ունեն, որովհետեւ ցույց են տալիս ազգի իմունային համակարգը, բայց մյուս կողմից` ահագին պրովոկատորներ քանդում են այս ազգի ուժը՝ նման գաղափարներն անընդհատ շահարկերով, կեղտոտ, ստահոդ լուրեր տարածելով։ Ամեն ինչ համաձայնեցված չէ։ Հիմա միջնորդները ստիպված են ներառել այս կամ այն մոտեցումը, որը կողմերը առաջարկում են, նույն Ադրբեջանը։ Բայց քանի որ վերականգնված չի լիարժեք բանակցային գործընթացը, Արցախը մասնակից չէ, ուրեմն համաձայնեցված չէ որեւէ բան»։

Հարցին` այն ժամանակ ուժայինները ուժեղ էին եւ ազդեցին Լետն Տեր-Պետրոսյւսնի վրա, հիմա Սերժ Սարգսյանի վրա այդ հակազդեցությունը չկա, դա լա՞վ է, թե՞ վատ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Քանի որ չկա կոնկրետ ինչ-որ առաջարկ, ընդհանրապես չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է գնալ մի քայլի, որը ապազգային է։ Արանք պարզապես շահարկումներ են, որոնք տեղ են գտնում, ուրիշ ոչ մի բան»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ