04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է (վիդեո)

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ երկրում լուրջ խնդիրներ կան, նախագահ Իլհամ Ալիևը վախենում է  չվերընտրվել և այդ պատճառով էլ այս փոփոխությունները կատարեց: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը: «Ունենալով այսպիսի լուրջ խնդիրներ երկրի ներսում միառժամանակ Ադրբեջանը հավանաբար կհրաժարվի Ղարաբաղը «հետ վերադարձնելու» ցանկությունից կամ վերջին տարիների ընթացքում եղած քաղաքականությունից: Ես երեկ նույնիսկ տեսա, որ լուր տարածվեց, թե ռազմական բյուջեն հաստատվել է 4 անգամ նվազումով»,-նշեց նա:

Ըստ իրանագետի կարող ենք որոշ ժամանակ հանգիստ լինել, որ սահմանին համեմատաբար հանգստություն կլինի: «Զորահանդեսի ժամանակ ցուցադրված իսկանդերը նաև շատ լուրջ զսպաշապիկ է: Իսկանդերի առկայությունից հետո հայկական բանակում Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխված է. ոչ միայն հուսալքություն է նկատվում ադրբեջանական հանրության մոտ, այլև կառավարական վերնախավում նաև ռազմաքաղաքական իշխանության մոտ: Սա նվազեցնելու է  նոր սրացումերի հավանակությունը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ