12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

«ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում չի փոխվել»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Սեկուտան նշել է նաեւ, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ:

«ԱՄՆ-ն կարևորում է այս հակամարտության կարգավորումը: Կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպումներ անցկացնեն և աշխատեն այդ ուղղությամբ` հանուն տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարօրության հաստատման»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ