21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Հրաժարականի դիմում կներկայացնի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը, որը հայտնել էր դեռևս 2016թ-ի հուլիսին: Այս մասին Աղաբեկյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Այդ ցանկությունս մեծ էր: Մարդիկ փորձում են դա կապել քաղաքական գործընթացների հետ: Իրականում շատ երկար տարիներ պետական ծառայության պաշտոններ եմ զբաղեցնում Հայաստանում և Ղարաբաղում: Թույլ տվեք, որ ես […]

Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը ТАСС գործակալության հետ զրույցում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին առանձին խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 31-ին եւ լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ արեւելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում […]

Հռչակավոր տենորը ցնցեց «Եղնիկներ» զորամասը /տեսանյութ/

Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասը ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում: Զորամասը շատ հեռու է բնակավայրերից, ասես  անտառի սրտում բաբախող սիրտ լինի: Օրերս մի խումբ ազատամարտիկներ զորամասում էին և հանդիպում ունեցան զինվորների հետ: Ազատամարտիկներին էր միացել նաև լիբանանահայ, աշխարհում հայտնի տենոր Գևորգ Հաճեանը: Գևորգ Հաճեանը ողջունեց զինվորներին և ի պատիվ նրանց մի երգ հնչեցրեց: Զինվորները հուզվել էին . […]

Ադրբեջանն աղավաղեց պայմանավորվածությունները․ Է․ Նալբանդյան

Այսօր 2016-ի ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, նշեց, նախորդ տարին մարտահրավերներով լի էր: «Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Քայլեր ձեռնարկեցինք՝ Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու և եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու ուղղություններով»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ գաղտնիք չէ, որ […]

Ես իմ արյունը և կյանքը կտամ հանուն հայրենիքի. Շանթը ցնցվել էր անակնկալից /տեսանյութ/

«Ես չէի մտածում, որ իմ ծնունդի օրը կարա սենց բան կատարվի: Ես ուղղակի իմ հարազատ բատալյոնից իջել էի ու խուճապի մեջ էի , մի տեսակ անելանելի իրավիճակում հայտնվեցի: Հանկարծ երևացիք Դուք և իմ ընտանիքը: Սա իմ համար այնպիսի բան է, որ ուժ է տալիս ինձ ծառայել: Ես իմ արյունը և կյանքը կտամ հանուն հայրենիքի»,-այսպես իր […]

Այստեղ զոհվեց Պետոն. պայթած վիլիսից դեռ մասեր կան /տեսանյութ/

Հրամանատար Պետոն՝ Պետրոս Ղևոնդյանը այսօր կդառնար 53 տարեկան, բայց ընկերների համար նա միշտ կմնա 30 տարեկան: «Միշտ  հիշում ենք իրեն, ինքը մի տեսակ ուրիշ էր: Ուրիշ կերպ էր ապրում ու մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս հրամանատար Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերը՝ Ֆելիքս Երիցյանը: «Այստեղ զոհվեց մեր Պետոն, ու պայթած վիլիսից դեռ մասեր կան […]

Թուրքին մի բան ունենք տալու. «Եղնիկներում» թեժ էր /տեսանյութ/

«Մենք թուրքին տալու միայն մի բան ունենք, դա մեր սահմաններից ներս ընկած իրենց դիակներն են»,- Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում բանակի օրվան նվիրված ինքնատիպ միջոցառման ժամանակ ասաց ռեժիսոր, վավերագրող Սամվել Թադևոսյանը: «Եղնիկներ» կոչվող զորամասը գտնվում է Տոնաշեն գյուղական համայնքում և ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում: Թե զորամասը և թե դիրքերը բնակավայրից բավականին հեռու են ու […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 180 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի