30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂ ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը /ֆոտո/

ԼՂ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, […]

Ադրբեջանը դիմում է միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարքի. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, […]

Բակո Սահակյանն ընդունել է Էդուարդ Շարմազանովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Թափանցիկ «ռևերանս» Քոչարյանին. Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մուտք գործելու և խորհրդարանական ընտրություններին որպես այլընտրանք մասնակցելու մասին, հանդես է եկել ֆեյսբուքյան, ըստ էության, առաջին քաղաքական գրառումով: Ինչպես հայտնի է, Օհանյանը քաղաքականություն մուտք գործելիս հայտարարեց նաև, որ բացում է ֆեյսբուքյան էջ: Եվ ահա այդ էջում Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ զբաղվելու առաջնային քայլը պետք է […]

ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 2017թ.-ի պետական բյուջեն

ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ մի քանի օր անց՝ դեկտեմբերի 28-ին լրանում է Արցախի անկախ պետականության տարեգրության համար ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝  առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25 ամյակը: Այնուհետև խորհրդարանն անցել է Հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի, դրան ուղեկցող օրինագծերի […]

Այդ ինչ պոռնկական հարցադրում է հողերի մասով. Ժամանակ

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995), 1993թ. պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Ժամանակ-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը՝ նվիրված Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: -Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարծիք ունեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ընդհանուր առմամբ: – Ես լսել եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: Նրան շատ լավ ընդունեցին, ծափահարեցին, նա խելոք բաներ էր ասում, իհարկե, բայց նա […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ  45 անգամ՝ հայկական դիրքերի […]

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Իրանի նախագահ

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ «Մեզ համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ականտեսը կլինենք։ Դա կլինի ողջ տարածաշրջանի օգտին: ԼՂ հակամարտությունը  ռազմական լուծում չունի»,-  ասել է Ռոհանին։

Վտանգավոր բացահայտում. Ժամանակ

Տեր-Պետրոսյանը որեւէ նոր բան չասաց, եւ թվում է, որ նրա ելույթը չպետք է արժանանար մեծ ուշադրության: Եվ թերեւս այսպես էլ կլիներ, եթե եղած չլիներ ապրիլյան պատերազմը, որը շատ պարզ կերպով ի ցույց դրեց, թե ում հետ գործ ունի Հայաստանը թե`ի դեմս Ադրբեջանի, թե` ի դեմս «ռազմաքաղաքական դաշնակից» համարվող Ռուսաստանի: Եվ այդ պատե­րազմի իրողության պայմաններում, դրանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված