21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 240 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 14-ին եւ լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:  

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը […]

Կօգտվի միայն Ադրբեջանը. 168 Ժամ

«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով: Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը` անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը […]

Արցախում միջին աշխատավարձն աճել է

Արցախում միջին աշխատավարձն աճել է 1.1%-ով:  Այս մասին  վկայում են  Արցախի ազգային վիճակագրական ծառայության տարեկան զեկույցի տվյալները:    Պետք է նշել՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում և կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով, իսկ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ: Միջին ամսական […]

Ադրբեջանն ինքնուրույն ավանտյուրայի չի գնա

«Երբ որ աշխարհում իրավիճակը թեժանում է, մենք ինքնաբերաբար փորձում ենք ռիսկերը հասկանալ Ղարաբաղի հարցում, և իրավիճակային առումով ռիսկերը կան, բայց կարծում եմ, որ պրակտիկ անմիջական կապվածություն Սիրիայի իրավիճակի թեժացման հետ քիչ հավանական է ղարաբաղյան հարցում: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ չնայած այդ թեժ կետերին Ղարաբաղի հարցում, այդուհանդերձ, միջնորդ գերտերությունները կարողանում են առանձին տարբերակված […]

Եվրախորհրդարանի պատգամավորը կամուսնանա Արցախում՝ հայուհու հետ

Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է ամուսնանալ հայուհու հետ, հարսանիքն էլ տեղի կունենա Արցախում։ Այդ մասին  DennikN հանդեսին ասել է Եվրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան։ Նա ասել է, Էնգելը սիրահարված է հայկական խոհանոցին, եւ նրա ընտրյալը հայուհի է, ու զույգը կամուսնանա Արցախում։ Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ֆրանկ Էնգելի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ Արցախ այցելելու […]

ԵԱՀԿ-ն ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորմանը

Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության աճին և ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում գրանցված սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ զեկույցում, որն ամփոփել է 2016-ին կազմակերպության գործունեությունը։ Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները շարունակել են գերիշխել կազմակերպության օրակարգում: ԼՂ հակամարտության մասով մասնավորապես […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրա կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարեւոր է, որպեսզի կողմերը հավաքվեն եւ աշխատեն խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Այս հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»,- ասել է […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի