22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն` մայիսի 8-9-ը մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի […]

Հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչած հարցերին

Արցախի Հանրապետության կառավարության յութուբի ալիքում հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները հինգերորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում իրեն ուղղված շուրջ 25 հարցերին, որոնք վերաբերում են տնտեսությանը, ենթակառուցվածքներին,կրթությանը, սիրիահայերի վերաբնակեցման ծրագրերին, բնակարանաշինությանը և մի շարք այլ ոլորտների: Պատասխանելով սիրիահայերի վերաբնակեցմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հնարավորին չափ աշխատանք է կատարել Արցախ տեղափոխված սիրիահայերի տեղավորման և ինտեգրացիայի ուղղությամբ: […]

Հանդիպել են Է. Նալբանդյանն ու Կ. Միրզոյանը

Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 3-ին եւ լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 460 կրակոց: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մայիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք:   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը  (Մեծ Բրիտանիա)։ Շփման գծի հակառակ կողմից […]

Շավարշ Քոչարյանն այցելել է Արցախ

Ապրիլի 27-ից 29-ը տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այցն Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործախարարին ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր փոխանակեցին ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ […]

Հակառակորդը ականանետ է կիրառել

Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահության՝ […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում […]

Սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բաներ չեն եղել. Դավիթ Բաբայան

«Մենք կարծում ենք, որ ընդհանրապես այս հանդիպումը շատ օգտակար է եղել, և, առհասարակ, կարևորում, արժևորում ենք նման ցանկացած հանդիպում»,-Henaran.am-ին ասաց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:  Դավիթ Բաբայանը նշեց, որ իհարկե, պարզ է, որ այդ հանդիպումների ժամանակ վերջնական կարգավորման չեն հասնում, սխալ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի