22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Մի քանի դիտարկում առաջնագծի լուսաբանումների մասին

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մի քանի դիտարկում առաջնագծի լուսաբանումների մասին Երբ մենք խոսում ենք այն մասին, որ առաջնագծում մեծածավալ աշխատանք ենք տանում առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու, մարտական հենակետերը կահավորելու, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ հակառակորդը ևս «ձեռքերը ծալած» չի նստում: Վերջին շրջանում ԶԼՄ-ների ղեկավարների, […]

Ալիեւը վտանգավոր խաղ է սկսում իսլամիստների հաշվին. Իրավունք

Հերթական անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցույց տվեց, որ անիմաստ է ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթացի սպասել, եթե, իհարկե, այդ առաջընթացը միայն իրենից կախված լիներ: Համենայնդեպս այն, որ Ալիեւը շարունակում է  հրապարակավ ադրբեջանական եւ հայերի կողմից օկուպացված  համարել ոչ միայն Արցախի, այլ՛ Հայաստանի տարածքները, ասվածի հերթական վկայությունն է: Այսպես, «OIC Journal»-ը հրապարակել Է Ալիեփ հեղինակային հոդվածը, […]

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից և ընթանալու է մայիսի 11-ին։ Մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Ռ.Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի […]

Հակառակորդը Թալիշի ուղղությամբ կատարել է շուրջ 10 տանկի տեղաշարժ․ Արցախի ՊՆ

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման […]

Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ․ Հոգլանդ

Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը. «Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ […]

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել ստատուս-քվոյի պահպանման դեպքում՝ վերլուծաբաններ

Հայաստանում խորհրդարանի դերի մեծացումը որեւէ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում են ամերիկյան վերլուծաբանները, հայտնում է Ամերիկայի ձայնը։ «Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 970 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): […]

Արցախի խորհրդարանի նախագահը դիամավորել է ՀՀ խորհրդարնի նախագահին

Մայիսի 8-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դիմավորել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայասատանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և մի խումբ պատգամավորների: Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի