22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը պետք է ամրագրվի գործնական քայլերով. Տիգրան Աբրահամյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, կարծես թե, գիտակցում են պահի լրջությունը և հասցեական հայտարարությունն այն նվազագույն է, ինչը կարող էին անել համանախագահները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 18-ի հայտարարությանը: «Այս հայտարարությամբ միջնորդ երկրները փորձում են կանխել էսկալացիոն պրոցեսները, որովհետև Ադրբեջանը հետևողականորեն սրություն […]

Պատերազմ է, մինչև… /տեսանյութ/

«Կրակոցներ միշտ էլ կան, ամեն օր էլ պատերազմ է ու շարունակվելու է այնքան մինչև Ադրբեջանի գլխին տանք ու ասենք՝ տեղդ նստի: Իրանց ժողովուրդն էլ ասում են, որ 25 տարի Ղարաբաղը հայերինն է, հայերը արյունով վերցրած հողերը հետ չեն տա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Մեծշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Համայնքի ղեկավարը զայրանում է, երբ […]

Ալիեւը կարող է ինքնասպան լինել. 168 Ժամ

ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝  տասնամյակների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը: Վերջապես ԵԱՀԿ Մինսկի Խումբը /գրեթե զուգահեռաբար՝ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը/ իրերը կոչեց իրենց անուններով եւ առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու […]

Շփման գծում լարված է

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 […]

«Երկու դագաղ մի օրում դրվեց գյուղում…» /տեսանյութ/

Սերգեյ պապը որդու մասին  դեռ ներկայով է խոսում: Նրա համար միշտ կենդանի է Մխիթարը: Հիշում է ու պատմում.« Երկու տղա ունեմ, մեկը՝ Արթուր, մեկը՝ Մխիթար: Մեկը ծնվել է 1970 թվականին, մյուսը 1973 թվականին: Էն մի տղաս ծառայում էր աշխարհի մյուս ծայրում ու լսում է պատերազմի մասին: Զորամասի թուրքերին ծեծում է ու փախնում: Եկավ Արցախ ու […]

Ադրբեջանը արկակոծում է սեփական դիրքերը. Արցախի ՊԲ-ի հայտարարությունը /տեսանյութ/

Ադրբեջանի զինուժը վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը եւ դիմելով տարբեր սադրանքների՝ այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության: ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի եւ 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով […]

Ադրբեջանական կողմը գնդակոծել է հակառակ կողմի ռազմական օբյեկտը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում նկատվող լարվածությանը։ Նա ասել է, որ իբրեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ՝ Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը ու կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հակամարտության գոտում լարվածության հետագա էսկալացիան կանխելու համար «Իսկապես, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների […]

Ադրբեջանը շփման գծում հրթիռ է արձակել․ համանախագահները հայտարարություն են տարածել

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ:  «Համաձայն բազմաթիվ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյան եւ մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու […]

Սահմանին լարված է եղել

Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 […]

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արա Բաբլոյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո պարոն Բաբլոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի խորհրդարանը իր նշանակալի դերն է ունեցել երկրում հաշվետու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի