30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատերազմ է, մինչև… /տեսանյութ/

«Կրակոցներ միշտ էլ կան, ամեն օր էլ պատերազմ է ու շարունակվելու է այնքան մինչև Ադրբեջանի գլխին տանք ու ասենք՝ տեղդ նստի: Իրանց ժողովուրդն էլ ասում են, որ 25 տարի Ղարաբաղը հայերինն է, հայերը արյունով վերցրած հողերը հետ չեն տա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Մեծշեն համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Համայնքի ղեկավարը զայրանում է, երբ հող զիջելու մասին խոսակցություններ է լսում. «Քառօրյա պատերազմին իմ տղան 72 օր պոստերում էր ու մենք քուն, դադար չունեինք: Բոլոր տղաներն էլ իմն են: Ես խոնարհվում եմ բոլոր զոհերի ընտանիքների առջև, քանի որ մեր 18 տարեկան տղերքը դուրս եկան վարժեցված սպեցնազի դեմ»,-նշեց Արթուր Գրիգորյանը հավելելով, որ արցախցին անկոտրում է և միշտ պատրաստ է կռվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ