22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Իրավիճակը շփման գծում

Ապրիլի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում․ քուրդ արվեստագետ

Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականներրի […]

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Լայնամասշտաբ պատերա՞զմ․ Ժողովուրդ

Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է:  «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ […]

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ռուսաստանը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը. Լավրով

Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու  Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի ձգտումը` օգնել լուծել խնդիրները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, կազմակերպության ակտիվ մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներին: Այս […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ Օլանդն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին ու հիշեցրել  բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության մասին։ Նա ասել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն իր երկիրը ձգտում է գտնել […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 800 կրակոց, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց): Հակառակորդի կողմից հրադադարի […]

«Սոդոմ-Գոմոր» է լինելու. ինչ գին կվճարի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ -Պարոն Կարապետյան, այս ընտրությունները կարծես եզակի էին այն առումով, որ հետընտրական բողոքի ցույցեր չեղան։ Իշխանությո՞ւնն է այդքան լավը դարձել, թե՞ հասարակության համար էր ամեն ինչ այսչափ կանխատեսելի։ –Իշխանությունն իր սցենարով ամեն ինչ արեց։ Ես կարծում եմ, բացի դրանից քաղաքական պահը հիմա այն չէ, հետաքրքրությունը մեծ չէ։ […]

Այս ոճիրը չպետք է մոռանա նաեւ քաղաքակիրթ աշխարհը․ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական եւ արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի