21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂ հարցի կարգավորումը ՄԱԿ-ի բանաեւից դուրս չի կարող լինել․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւից դուրս որեւէ հարց չի կարող քննարկվել, գրում է РИА Новости-ն։ «Ի տարբերություն այլ հիմնահարցերի՝ ԼՂ հարցով ՄԱկ անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ է ընդունել։ Այդ բանաձեւերը հայտնի են ողջ աշխարհին։ Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Այս հարցում ոչ մի երկիր կամ […]

Սկանդալ է հասունանում. 168 Ժամ

«Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակի»,-  այս մասին ասել է Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծությանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի […]

Նպաստավոր պայմաններ կստեղծվեն Արցախյան կարգավորման գործընթացում. Առավոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սիրիական կառավարական բազային ավիահարվածներ հասցնելու հետեւանքով Սիրիայի հարցում առաջացած ռուս-ամերիկյան առճակատումն անդրադառնում է նաեւ ՌԴ դաշնակից Հայաստանի վրա: Այս մասին երեկ ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ այսուհետ ՀՀ-ում կկրճատվեն ամերիկյան ներդրումները. «Ռուսաստանից էլ կարծիքներ են հնչում, թե ինչու ՌԴ-ի դաշնակիցները չեն դատապարտում ԱՄՆ-ի գործողությունները»: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան առճակատման ազդեցությանն […]

Արցախի կառավարությունը վաճառել է «Արցախգազ» ՓԲԸ-ն

Այսօր տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը: Արցախի կառավարությունից  հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել  մեկ հայտ՝ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող: […]

Ինչի համար պետք է ներողություն խնդրեմ․ Սոլովյովը՝ Արցախ այցելելու մասին /ֆոտո/

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը օրերս այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Թվիթերի էջում նրա հետեւորդներից մեկը հաղորդավարին հարցրել է, թե  արդյոք նա ներողություն է խնդրել Արցախ այցելելու համար։ Ի պատասխան՝ Սոլովյովը գրել է․ «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ։ Շատ անգամ եմ այցելել։ Եւ դիրքորոշումս փոխել չեմ պատրաստվում։ Այն […]

«1,5 տարեկան աղջկաս և 3 տարեկան տղայիս առանձին տարան, ամուսնուս և սկեսրոջս` առանձին … » /տեսանյութ/

«Սովորական ցեղասպանություն.Մարաղա,10 ապրիլի 1992թ.» փաստագրական ֆիլմում բերված վկայություններն ու փաստաթղթերը լույս են սփռում 1992 թ. ապրիլի 10-ի իրադարձությունների պատճառների ու հետևանքների վրա` ապացուցելով, որ ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղի ոչնչացումը, կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային սպանությունն ու գերեվարումն անմիջականորեն կապված էին Բաքվի նավթային շահերի հետ:  Ֆիլմում տեղ են գտել նաև նախկինում անհայտ փաստեր ու մանրամասներ Մարաղայի […]

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել […]

Լուկաշենկոն՝ ԼՂ հակամարտությունից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել է. «Կարծում եք Լեռնային Ղարաբաղի բնակչությունը լա՞վ է ապրում` մշտապես ենթարկվելով հստակ ռազմական խնդիրների: Նրանք պարզապես շարունակում են ապրել` սպասելով, որ վաղը իրենց հետ մի բան չպատահի, օրինակ, ռումբ չընկնի իրենց վրա: Դա նորմա՞լ է: Բացարձակապես ոչ: Որևէ մեկը շահ ունի՞ դրանից: […]

Ալիեւից պատասխան են սպասում. Իրավունք

Ընդ որում, հիմնականում առա­ջին պլանում է մնում զինադա­դարի վերահսկման մասին մեխանիզմների կիրառումը, որոնց, ի դեպ, այս վերջին հայտարարությամբ անդրա­դարձել էր ինչպես ֆրանսիական, այնպես էլ ռուսական ԱԳ-ների ներկա­յացուցիչները: Իսկ դա եւս մեկ անգամ հու­շում է` հիմնական ճնշումները շարունակում են ուղղված մնալ Ալիեւի դեմ, ով համառո­րեն հրաժարվում է նշված պարտավորությունները կատարելուց: Չնայած այս ամիսներին Ալիեւին ուղղ­ված ճնշումները […]

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի