22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ալիևի հայտարարությունը պետք է հնարավորինս բարձրաձայնել միջազգային ատյաններում

1918թ. Բաթումի պայմանագրով նախատեսված 10.000ք/կմ սահմաններում Հայաստանը հիշու՞մ եք չէ, որ Լեոն ասում էր՝ «ապրելու համար փոքր է, որպես գերեզման՝ մեծ»: Ալիևի հայտարարությունը փաստում է, որ թուրքական բանակի ԳՇ փոշոտ արխիվում պահվող այդ պայմանագիրն իր գաղափարախոսական ուժը ոչ միայն չի կորցրել, այլև համախոհներ ունի Ափշերոնյան թերակղզում, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով: Ու մի կարևոր նրբություն. Ալիևի […]

Ի դեմս Ալիևի ՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ բացի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերից քննարկվել են ԱԺ արտահերթ ու հերթական նիստերի աշխատանքները, օրակարգերը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությանը տարածքային պահանջների վերաբերյալ՝ Շարմազանովն ասաց.  «Ալիևը հանդես է գալիս նույն […]

Արցախի նախագահը հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:  Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:  Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի եւ 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի վրա՝ նշելով, որ այդ […]

Արցախում հայաստանցի պաշտոնյաներին արգելել են«պոստեր» գնալ. Հրապարակ

Արցախում այլեւս արգելվում է «վփսռվել» սահման պահող զինվորի հաշվին: Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»: «Պահանջն «ամենա­բարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»»,- կատակեց թերթի աղբյուրը: Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած Աժ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են Աժ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նախագահի հետ են հանդիպել, […]

Ալիեւն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով եւ այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիեւը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, […]

Լայնածավալ ճնշումներ են սկսվել. 168 Ժամ

Չեմ հավատում կրակովյան առաջընթացի հաջողությանը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմա­նացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրա­դառնալով Կրակովում անցյալ տարի կայացած հանդիպման վերաբերյալ վերջերս տարածված տեղեկություններին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարելիք այցին տարածաշրջան: Ալեքսանդր Ռարն ասել է, որ նույնիսկ Կրակովում սկզբունքային համաձայնության դեպքում հնարավորություն ունենալու պա­րագայում ադրբեջանական կողմը կրկին առաջ կմղի բովանդա­կային բանակցություններ անցկացնելու […]

Ինչու է Ալիեւը շտապում. խնդիրներ կան. Հայկական Ժամանակ

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնե­լու մասին: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018 թ. ապրի­լի 11-ին: Այնինչ նախագահական հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանական ընդդիմությունը քննադատում Է Ալիեւի այս քայլը եւ կարծում, որ սրանով Ալիեւը նպա­տակ ունի առաջ անցնել զարգացումներից, չորրորդ անգամ ընտրվել նախագահ, այսպիսով եւս […]

«Կգա օրը, կզղջանք Վանոյի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար» (տեսանյութ)

«Ազգային գաղափարախոսությանը դավանաբանության մեջ դրել է Գարեգին Նժդեհը: Ես ձերբակալված եմ եղել այն բանտում, որտեղ եղել է Նժդեհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ  Մերուժան Հովհաննիսյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ու ԽՍՀՄ-ից անջատվելու մասին:  Նա նշեց, որ բոլոր տեսակի ըմբոստությունները փառաբանվելու են, քանի որ դրանք են բերել անկախության:   Ըստ բանաստեղծի՝ ձեռքբերումները շատ էին, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի