26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կգա օրը, կզղջանք Վանոյի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար» (տեսանյութ)

«Ազգային գաղափարախոսությանը դավանաբանության մեջ դրել է Գարեգին Նժդեհը: Ես ձերբակալված եմ եղել այն բանտում, որտեղ եղել է Նժդեհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ  Մերուժան Հովհաննիսյանը՝ խոսելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի ու ԽՍՀՄ-ից անջատվելու մասին: 
Նա նշեց, որ բոլոր տեսակի ըմբոստությունները փառաբանվելու են, քանի որ դրանք են բերել անկախության:
 
Ըստ բանաստեղծի՝ ձեռքբերումները շատ էին, բայց դրանք կարող էին լինել առանց ղարաբաղյան շարժման էլ: Մերուժան Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ երրորդ հանրապետությւնը տվեց դարի հանճարներից մեկին՝ Վանո Սիրադեղյանին: «Մտքի մեծերը միշտ էլ հալաված են եղել»,-ասաց նա ու շարունակեց. «Նա մեծ մտքի մարդ էր, ով չհասկացված եղավ: Նա կմնա մեր պատմության մեջ միակ մարդը, ով նման է հերոսի, ով բարի է գործում, բայց չի արժանանում իր արժանի բաժնին: Ազգային մտածողության մարդիկ անհամարձակ են գտնվում ասելու՝ ո՞ւր է այս մարդը: Վանո Սիրադեղյանը հանիրավի զրպարտվեց, կգա օրը, կզղջանք նրա նկատմամբ եղած անմարդկային վերաբերմունքի համար»:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ