22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

«Հայաստանը պիտի ասեր՝ ինչո՞ւ չեք պարտադրում դա»

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ շփման գծում մոնիտորինգ անելու երևույթը ձեռնտու չէ Ադրբեջանի համար: «Դա կնշանակի, որ սահմանին իրավիճակի վերահսկումն այնքան է խստացվում, որ մեկ կրակոց անգամ չի լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ համանախագահների վերջին այցին տարածաշրջան ու այցելություններին: Նա նշեց, որ Վիեննայի պայմանավորվածությունների մեջ այդ կետը […]

Շրջադարձ Արցախյան հարցում. Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին եւ նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին: Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը եւ կոչ արվում […]

Դա առաջին հերթին խայտառակություն է համանախագահների համար. պատգամավորներ

«Ալիևը մի քանի օր առաջ նախագահ դառնալու հավականությամբ հոխորտացող հայտարարությամբ հանդես եկավ, և Մինսի խումը նոր խնդիր ունի՝ պետք է բանակցելի դարձնել Ադրբեջանին, բերել իրական բանակցությունների սեղան Ադրբեջանին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին: Հայտարարության մեջ համանախագահները կոչ են անում զերծ մնալ հրահրիչ գործողություններից: […]

Ընտրություններից առաջ Ադրբեջանը, հնարավոր է, սրի իրավիճակը

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ յուրաքանչյուր զոհ էլ սահմանին մեծ ողբերգություն է, սակայն եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, համեմատաբար հանգստություն է նկատվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գործընթացի, բանակցությունների վրա ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Ադրբեջանի և ՌԴ ապագա ընտրությունները, քանի որ առաջին հերթին դրանք իրականում […]

Արցախի ՊԲ հրամանատարը համանախագահներին ներկայացրել է շփման գծի իրավիճակը

Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին,  Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում […]

Հավաք Արցախի Պաշտպանության բանակում

Փետրվարի 9-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հունվար ամսում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանը:        Խորհրդակցության առաջին հատվածում քննարկվել են զորամասերում սերժանտական խորհրդի նախագահների կողմից իրականացվող դաստիարակչական ու կանխարգելիչ աշխատանքները: Խորհրդակցության երկրորդ հատվածում, որին մասնակցում էին […]

Արցախի նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն […]

Ալիեւի սցենարը. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ռազմատենչ հռետորաբանությունն ալիեւյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Քանի որ նախագահ Ալիեւը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիեւը չի կարող պարծենալ նաեւ նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն […]

Ապրիլ-մայիսին կսրվի, լրջանալ է պետք. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական զառանցանքն է դուրս տվել Հայաստանի մասին՝ հայտարարելով, թե «Իրեւանի խա­նությունը», Զանգեզուրը ադրբե­ջանցիների «պատմական հողերն են», եւ իրենք պարտավոր են մի օր վերադառնալ Երեւան: Ալիեւն այս խոսքերն ասել է փետրվարի 8-ին՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակ­ցության համագումարի ժամանակ, ավելացնելով, թե «պատմական տարածքներ» վերադառնալն իրենց քաղաքական եւ ռազմավարական նպատակն է: Իհարկե, առաջին անգամ […]

Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Սարգսյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ կողմից առարկված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի