Հավաք Արցախի Պաշտպանության բանակում
Փետրվարի 9-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հունվար ամսում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանը:
Խորհրդակցության առաջին հատվածում քննարկվել են զորամասերում սերժանտական խորհրդի նախագահների կողմից իրականացվող դաստիարակչական ու կանխարգելիչ աշխատանքները:
Խորհրդակցության երկրորդ հատվածում, որին մասնակցում էին բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, քննարկվել են առաջիկա ուսումնական փուլին առնչվող տարբեր թեմաներ:
Հավաք-խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն