26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրություններից առաջ Ադրբեջանը, հնարավոր է, սրի իրավիճակը

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ յուրաքանչյուր զոհ էլ սահմանին մեծ ողբերգություն է, սակայն եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, համեմատաբար հանգստություն է նկատվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գործընթացի, բանակցությունների վրա ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Ադրբեջանի և ՌԴ ապագա ընտրությունները, քանի որ առաջին հերթին դրանք իրականում ընտրություններ չեն: «Երկու երկրներում էլ ընտրությունների արդյունքները բացահայտ են, ես ինքս կարող եմ նշել այդ ընտրությունների արդյունքները: Այնպես որ, չի կարելի ասել, թե ղարաբաղյան հարցի վրա կարող են սրանք ազդեցություն ունենալ»,-նկատեց նա:

Միաժամանակ, Իսկանդարյանը հավելեց, որ մեր հակառակորդն ընտրություններից առաջ կարող է լարել իրավիճակը սահմանում, որպեսզի երկրում բնակչությանն ահաբեկի, և ընտրությունների ժամանակ էլ խժդժություններ չլինեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իսկանդարյանը շեշտեց, որ կարևոր չէ նաև, թե ովքեր են լինելու ՀՀ նոր դեմքերն ապրիլից հետո՝ վարչապետ, ՀՀ նախագահ: «Բանակցությունների ընթացքն այսպիսին է ոչ թե Սերժ Սարգսյան կամ Ալիևի լավը կամ վատը լինելու համար, այստեղ խոսքն ուժերի, միջազգային հարաբերությունների, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների մասին է, դրանք անձերից կախված չեն փոխվում»:

Նա հիշեցրեց, որ այս 30 տարիների ընթացքում ՀՀ-ն երեք նախագահ է փոխել, ովքեր շատ տարբեր են, սակայն բանակցային գործընթացը գրեթե նույն փուլում է գտնվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ