29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանը փոխում է բանակցությունների ձևաչափը՝ իր պատվիրակության կազմում ավելացնելով ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայությունը. Քավանո

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին․ –Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ։ Եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում […]

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումը ահազանգ է

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հարցին՝ Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: «Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: […]

Այս տարվա առաջին կիսամյակում Զինված ուժերում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք. 13-ը պայմանագրայիններ են

ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:   29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: […]

Երկիրը պառակտման տանելն ու ջլատելը անթույլատրելի է. Վարդգես Բաղրյան

Վերջին շրջանում Արցախի ներքաղաքական կյանքում չի կարելի չնկատել որոշակի լարվածություն՝ հատկապես Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված ստորագրահավաքի և նրա կողմից հակասահմանադրական կոչեր հնչեցնելու հետ կապված: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խորհրդարանական «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը և ավելացրել, որ, այս ամենով պայմանավորված, բնակչության շրջանում առկա որոշակի լարվածությունն անթույլատրելի է: «Ի սկզբանե մենք հայտարարել ենք, […]

ԼՂ Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

Այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք ԼՂ հակամարտության հարցը։ Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, մարդասիրական խնդիրների վրա շեշտադրումներ անել, Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և էսկալացիոն հայտարարություննեի […]

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Տուսկ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:   «ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի […]

Աննա Հակոբյանը պատմել է Վիետնամի նախագահի տիկնոջը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]

Մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունը

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից: Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր […]

Տակից դուրս գալու ձեւը. պատերազմի գլխավոր հերոսը` զինվորական ծառայության երես չտեսած Նիկոլ Փաշինյանն է եւ իր մանկլավիկները

Տեր եւ տիկին Փաշինյանները մտածել, մտածել ու գտել են արցախյան ազատամարտի «հետեւանքները» վերացնելու` Արցախը եւ «հարակից հողերը» փողի եւ (կամ) բաց կոմունիկացիաների դիմաց հանձնելու Բոլթոնյան ծրագրի շուրջ բանակցելու վերաբերյալ կասկածների եւ մեղադրանքների տակից դուրս գալու ձեւը։ Սրանց ընտանեկան թերթը «Ադրբեջանը մտահոգված է Հայաստանում ընթացող զարգացումներից. նախկիններին աջակցելու խնամքով թաքցված ցանկությունը» վերնագրով մի հոդված է հրապարակել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի