Հնարավոր է Ադրբեջանին ինչ-որ պատուհան տրամադրվի /տեսանյութ/
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից: Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից: Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր […]
Տեր եւ տիկին Փաշինյանները մտածել, մտածել ու գտել են արցախյան ազատամարտի «հետեւանքները» վերացնելու` Արցախը եւ «հարակից հողերը» փողի եւ (կամ) բաց կոմունիկացիաների դիմաց հանձնելու Բոլթոնյան ծրագրի շուրջ բանակցելու վերաբերյալ կասկածների եւ մեղադրանքների տակից դուրս գալու ձեւը։ Սրանց ընտանեկան թերթը «Ադրբեջանը մտահոգված է Հայաստանում ընթացող զարգացումներից. նախկիններին աջակցելու խնամքով թաքցված ցանկությունը» վերնագրով մի հոդված է հրապարակել, […]
Թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ինտենսիվ գործընթաց է սկսել, զինվորական «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակցություններում շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին անվտանգության խնդիրները լուծելու առումով ոստիկանությունը պետք է կարեւոր դերակատարություն ունենա: Ոստիկանության ֆեյսբուքյան էջում պաշտոնական հաղորդագրություններն ակտիվ բնույթ են կրում, իսկ համակարգի «ներսի» մարդիկ նշում են, […]
Ղարաբաղում ոչ մի բաժանարար գիծ չկա: Դրանք բոլորն արհեստական են: Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թեւան Պողոսյանը: Փորձագետը նշեց, որ սեպտեմբերին Ղարաբաղում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, իսկ գարնանը՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: «Մենք պե՞տք է թույլ տանք, որ քաղաքական պայքարի տարրերը վերափոխվեն բաժանարար գծերի: Եթե որոշակի […]
Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Այս մասին տեղեկացնոմ են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից:
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրեսը» զրուցել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հետ: Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում: Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և […]
























