Եւս մեկ պաշտոնանկություն ԼՂՀ ՊԲ-ում
                        Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահականի պաշտոնական կայքից։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
                
                        
                        
                        
                        
                        



































