20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի նախկին արտգործնախարարը Հայաստանում պաշտոնի է անցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում  է ստորագրել։   Ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Նշենք, որ Կարեն Միրզոյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարարն է։ 2018-ի մարտին նշանակվել էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական։

Փաշինյանը քիթը մտցնում է եկեղեցի. հերթը Պարգեւ սրբազանինն է. Ժամանակ

Հայաստանի իշխանու­թյունները հիմա էլ փորձում են հեղափոխություն կազմակերպել Հայ առաքելա­կան եկեղեցու Արցախի թեմում՝ հասնելով Պարգև Սրբազան Մարտիրոսյանի պաշտոնանկությանը: Պարգև Սրբազանը ասոցացվում է Արցախի ներկա իշխանու­թյունների հետ, իսկ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հա­մարում է, որ Արցախում իշխանափոխությունը պետք է լինի փաթեթային՝ քաղաքա­կան, ռազմական և հոգևոր իշխանությունները միաժամանակ: Այս եւ այլ հրապարակւմներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Ադրբեջանը չի հրաժարվել քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու սպառնալիքներից․ ԼՂ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքը։ Մեկնաբանությունում նշվում է․ «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ […]

Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում. Փաստ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ուշագրավ փոփոխություն է եղել: Նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է եւ, ըստ իշխանությունների «տրամաբանության», չէր տեղավորվում «նոր Հայաստանի» իրենց պատկերացումներում, ինչը ենթադրում է հներից տոտալ […]

Դիտարկում՝ Արցախի և Ադրբեջանի սահմանին. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Հունիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), […]

Նախարար Մնացականյանը իր խոսքում կարծես թե շատ է մտահոգվում Ադրբեջանի շահերի և մտահոգությունների մասին, ինչը երբեք չի եղել

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալ, մյուս կողմից որոշ ձևակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։ Անդրադառնանք մի քանիսին: Նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հաստատում է, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ բանակցություններ, և դրանք ընթանում են առանց […]

Ադրբեջանը Հայաստանին պատերազմ «կառաջարկի»

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։  «Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից […]

Լավ է ուշ, քան երբեք․ Ստեփանակերտը՝ համանախագահներին․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից,  հանդիպման ընթացքում հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն ավելի վաղ Փարիզում և […]

Արցախում փորձարկել են նորագույն տեխնիկան /տեսանյութ/

Հունիսի 20-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը: Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ: Հատկանշական է, որ նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի