29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում

Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը:   «Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», – ասաց Անդրեյ Գրիշուկը: Հիշեցնենք, որ Նախիջևանում շարունակվում են մարտական կրակի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական «Անքակտ եղբայրություն-2019» զորավարժությունները:   […]

Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում: Ո՞վ է հաջորդը. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝  նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝  նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։ Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր […]

Նիկոլ Փաշինյանը հստակ պայման է դրել Ստեփանակերտի առջեւ: Ո՞վ է խանգարում վարչապետին

Մամուլում տեղեկություններ են հրապարակվում, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել,իր առաջարկությունը հիմնավերելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է: Նման պահանջ Արցախի նախագահի առջև թերևս դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Բալասանյանը մի շարք […]

Որևէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը կոչ է  անում զերծ մնալ կեղծ օրակարգից, համախմբվել պետության շուրջ, և պատրաստվել հերթական հաղթանակները միասնաբար կերտելուն: Այս մասին Ղարամյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է: Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք […]

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 […]

Ադրբեջանական զինուժը հայկական կողմի ուղղությամբկիրառել է 60 մմ-անոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ. ՊԲ

Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 4-ին ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը […]

«Աչքերդ վառվում են, սիրտդ թպրտում է, ամբողջ մարմնովդ դող անցնում». Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Քաշաթաղը, որ այրվում է սովի ու չքավորութան մեջ, բազմիցս արդեն ասել ենք։ Ծանոթանալով Քաշաթաղի այսօրվա շրջղեկավար, մարզպետի կենսագրությանը մի պահ աչքերդ վառվում են, սիրդտ թպրտում է, ամբողջ մարմնովդ դող անցնում։ Թվում է ՝ այս երիտասարդը պետք է մի նոր վառվող արեգակ լինի Քաշաթաղի երկնակամարում, թվում է՝  ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող մեկի հետ գործ ունես, որը […]

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է միայն ձեռնտու լինել թշնամի պետությանը. ազատամարտիկ /տեսանյութ/

«Ես չեմ կարծում, որ կա բարոյական նորմ ունեցող մարդ, ով կցանկանա մասնակցել «Ապրիլյան պատերազմն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև կասկածի տակ դնել մեր 18 տարեկան հերոս զինվորների հաղթանակը և ստեղծել մի հանձնաժողով, որը կարող է կոնկրետ վարկաբեկել մեր բանակը, միայն կարող է ձեռնտու լինել մեր թշնամի պետությանը»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետը հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական և  […]

Բակո Սահակյանն այսօր ավելի պետական գործունեություն է ծավալում քան՝ մեր երկրի վարչապետը

ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Գաբրիելյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը հայանպաստ չէ: «Վարչապետը հրապարակային ասուլիսներում հայտարարություններ է կատարում, որը մեծ դիվիդենտներ է տալիս մեր թշնամուն թե՛ դիվանագիտական և թե՛ միջազգային ասպարեզներում: Այս հատարարությունների ֆոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ որպես Արցախյան հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցող մարդ, այսօր էլ ավելի պետական գործունեություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի