29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Փաշինյանն իր պոպուլիզմով հարվածում է Արցախի ինքնորոշմանը. Դավիթ Շահնազարյան.168 Ժամ

168.am-ի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը: – Պարոն Շահնազարյան, օրերս Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդես եկավ բավականին ընդարձակ ելույթով, որն ըստ էության սկսեց  «Միացում», «Արցախը Հայաստան է, և վերջ»  ձևակերպումներով, որոնք այս օրերին լայնորեն քննարկվում են մեր մամուլում: Ինչպե՞ս եք […]

«Անիծյալ լինի նա, ով բաժանեց հայաստանցիներին ու ղարաբաղցիներին»: Ինչպե՞ս են հավաքել «Նիկոլի մասովկան» Ստեփանակերտում /տեսանյութ/

Օգտատեր Նանա Նալբանդյանը տեսանյութ է հրապարակել եւ կիսվել Արցախ կատարած այցելության իր տպավորությունները:  «Անիծյալ լինի նա, ով բաժանեց հայաստանցիներին եւ ղարաբաղցիներին»,-Երեւանից ժամանած հյուրերին Դրմբոնում ասել է խանութպանը:  Մանրամասները՝ տեսանյութում:  

Սա յուրովի պատասխան է ագրեսիային․ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: 8Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: […]

«Միացում»-ը կոպտագույն սադրանք է Փաշինյանի կողմից․ Տարասով. 168.am

– Օգոստոսի 5-ին Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բազմաթիվ հակասական մեկնաբանությունների արժանացավ։ Դուք ևս հետևել եք ելույթին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց «Մի-ա-ցում» կարգախոսով, որը հայաստանյան հրապարակներում հնչում էր դեռ 30 տարի առաջ։ Հաշվի առնելով ԼՂ հիմնախնդրի առկայությունը, այս կարգախոսը կարող է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը փոխում […]

Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը հավակնում է դառնալ 20 տարվա ընթացքում լավագույնը

Համահայկական ամառային խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ 7-րդ խաղերը լինելու են լավագույններից, իսկ բացման արարողությունը, Զաքարյանի կարծիքով, հավակնում է դառնալ խաղերի 20-ամյա պատմության ընթացքում լավագույնը: Ինչպես Արցախից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Զաքարյանն ասաց օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում: «Համահայկական 7-րդ խաղերին մասնակցում է 35 պետություն և 161 քաղաք: 17 մարզաձև […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԳՆ-ն այն որակել է որպես ագրեսիվ, որն ակնհայտ հակասում է երկար տարիներ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ձգվող բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում արված քննարկումներին։ «Այն […]

Թույլ չենք տա՝ Արցախում բռնություն կիրառվի. Արայիկ Հարությունյան

«Պատմական օրեր ենք ապրում. երեկ Արցախի Վերածնունդի հրապարակում տեղի ունեցավ պատմական հանրահավաք, այսօր՝ Համահայական խաղերի բացման արարողությունը: Մեզ համար շատ հաճելի է Արցախում ունենալ այսքան շատ մեր հայրենակիցների, ովքեր ոչ թե զբոսաշրջիկի կարգավիճակով են, այլ տանտիրոջ»,- Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ նա վստահեցրեց, որ Արցախում տեղի են […]

Արարատ Միրզոյանն ու Աշոտ Ղուլյանն առանձնազրույց են ունեցել

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև […]

Բանակցությունները՝ մեծ վտանգի տակ: Ի՞նչ նոր «շիլա» է եփում «Նիկոլ վարչապետ»-ը

Հայաստանի «ինստիտուցիոնալ կաթվածը» մոռացած, Նիկոլ Փաշինյանը երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսեց  «մեգանպատակներից»՝ 2050 թվականին 5 միլիոն բնակչություն ունենալու տեսլականից մինչեւ ֆուտբոլային ու շախմատային հաղթանակներ: Թե ինչ ճանապարհով պետք է իրականացվեն «մեգանպատակները», Փաշինյանն, իհարկե, չասաց: Փոխարենը նա հայտարարեց, որ Արցախի մասին ոչինչ չասաց, որովհետեւ «Արցախը Հայաստան է և վե՜րջ»։ Իհարկե, Արցախի Հանրապետությունը Մայր Հայաստանի մի մասնիկն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի