20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Նոր նշանակում Արցախի պաշտպանության բանակում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

Ինչո՞ւ է Փաշինյանը «Սորոսին» գործուղում Արցախ

Իշխանության ազգայինի դեմ մղվող պայքարը նոր հարթության մեջ է այլևս։ Ամուլսարի թեման սառեցրեցին, հետո ստամբուլյան կոնվենցիան։ Բնականաբար Փաշինյանը չի կարող բացահայտ հայտարարել, որ կողմ է Ամուլսարի, որպես հանք շահագործմանը և ստամբուլյան կոնվենցիային։ Եթե գնա նման քայլի ապա համաժողովրդական բողոքի մեծ ալիք կբարձրանա, իսկ եթե չգնա, կզրկվի իր սորոսական հզոր հենարան-թևից, վերջինս էլ իր ծրագրերն է […]

Սորոս լինի, մորոս լինի, Արցախում հաջողության հասնել չեն կարող որքան էլ շատ գումար ծախսեն. Tert.am

Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը, որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը: Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում, որ Արցախում այս կազմակերպության գործունեությունը միանշանակ չի ընդունվում: Շատերը գրում են, թե «սորոսյան […]

Փոխանակ Soros-ի բոլոր ՀԿ-ները Հայաստանում փակենք, մի բան էլ Արցախ ենք արտահանում, այն էլ պետական միջոցներով

Փոխանակ Soros-ի բոլոր ՀԿ-ները Հայաստանում փակենք, մի բան էլ Արցախ ենք արտահանում, այն էլ պետական միջոցներով։  Չգիտեմ ինչի, բայց ինձ թվում է, որ այսօրվանից Soros-ի «նվիրյալները», համենայնդեպս նրանց մեծ մասը, Ամուլսարի հետ էլ խնդիր չեն ունենա։ Իրենք իրենցը ստացան։ #SaveArtsakh Գրում է Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը:  

ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Այն պատրաստվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և հաստատվել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից: Զեկույցում տրվում է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի՝ ի հեճուկս […]

Պիտի խնդրեմ ձեզ, որ մի փոքր համեբերությամբ լցվեք. ԱԳ նախարարը՝ ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ժամկետների մասին

Բանակցային դինամիկ տեմպը շարունակական է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Դիտարկմանը` ե՞րբ է նախատեսվում ՀՀ և Արդբեջանի առաջանորդների կամ ԱԳ նախարարների հանդիպումը՝ Մնացականյանն ասաց. «Պիտի խնդրեմ ձեզ, որ մի փոքր համեբերությամբ լցվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում, երբ հայտարավում է հանդիպման մասին այն ժամանակ, երբ օրն ու ժամը համաձայնեցված է համանախագահների […]

Կառավարությունը Արցախին 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Ինչպես եւ հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»։  

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը, տեղեկացնում են Արցախի արտգործնախարարությունից։ «Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», -ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի […]

Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին․Մասիս Մայիլյան

Արցախի հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հետևում է ներարցախյան քաղաքական զարգացումներին և չի բացառում, որ ակտիվ մասնակցություն կունենա առաջիկա ընտրություններին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի