15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սորոս լինի, մորոս լինի, Արցախում հաջողության հասնել չեն կարող որքան էլ շատ գումար ծախսեն. Tert.am

Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը, որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը:

Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը:

Ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում, որ Արցախում այս կազմակերպության գործունեությունը միանշանակ չի ընդունվում: Շատերը գրում են, թե «սորոսյան այս կազմակերպությունն Արցախում անելիք չունի»:

Tert.am-ը փորձեց ԱՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից պարզել, թե արդյոք կիսո՞ւմ են հանրության այդ շերտի մտահոգությունները:

Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀԿ-ն հայտարարել է, թե կատարելու է դիտորդական առաքելություն սեպտեմբերի 8-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում, ինչին իրենք դեմ չեն, որովհետև կարծում են, որ յուրաքանչյուր ընտրություն պետք է լինի թափանցիկ ու արդար և իրենք ողջունում են ցանկացած գործողություն, որը նպաստելու է թափանցիկ ու արդար ընտրության անցկացմանը, բայց եթե դրա անվան տակ պատվեր է կատարվում, իրենք չեն ողջունում:

«Եթե կազմակերպությունը պատվերներ է կատարում, դա լավ չէ: Առանձնապես Արցախում դրան պետք է տառացիորեն դեմ դուրս գալ: Արցախից դուրս պատվերներ կատարող կառույցները մեզ մոտ չեն կարող գործել: Եթե մեր ազգայինը վնասվի, եթե մեր ոգուն դեմ լինի, փորձեն շեղել, մենք կլինենք ոչ միայն դեմ, այլև պայքարելու ենք դրա դեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ ՀԿ-ն դեռ քայլ չի կարատել, չգիտեն, թե ինչպես է աշխատելու, ուստի դժվար է այս պահին ասել, թե ինչ դիրքորոշում կա կոնկրետ «Իրազեկ քաղաքացիների» վերաբերյալ:

Արցախի հանրապետության ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ նշեց, որ մարդիկ ճիշտ են անում մտահոգություն հայտնելով: «Սորոս լինի, մորոս լինի, եթե բարի նպատակով չի մտնում Արցախ, ուրեմն չպետք է մտնի: Մենք գիտենք Սորոսի ծավալած գործունեության մասին, գիտենք, թե ինչ արժեքներ են նրանք դավանում: Արցախում նրանք որևէ հաջողության հասնել չեն կարող որքան էլ շատ գումար ծախսեն: Մենք մեր ընտանեկան արժեքները ամեն ինչից վեր ենք դասում»,- ասաց նա:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչն է մտահոգիչ, պատգամավորը պատասխանեց. «Նրանք քարոզում են համասեռամոլություն, ԼԳԲՏ, ինչը անընդունելի է: Մենք չպետք է թույլ տանք, որ նման վտանգները մեզ մոտ լինեն ու իբր թե դիտորդական առաքելություն ծավալեն: Եթե նրանց նպատակը այն է, ինչում իրենց կասկածում ենք, ապա այստեղ անելիք չունեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ