08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հերթական «ջուրպղտորոցին» Արցախում. «հեսա սրանք էս տարածքները հանձնելու են». Փաստ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը բացահայտ աջակցում են Սամվել Բաբայանի՝ Արցախում ծավալած քաղաքական գործընթացներին։ Նրանք նախկինում էլ այդ մասին չեն թաքցրել:

Քանի որ Պետրոսյանը Արցախյան պատերազմի տարիներին եղել է Քարվաճառի գնդի հրամանատարը, իսկ ներկայումս Քարվաճառում են գտնվում իր նախկին գնդի զինվորներից ոմանք, նրանք այժմ իրենց աշխատանքները կենտրոնացրել են այդ ուղղությամբ, ի դեպ՝ փորձում են ազդեցություն ունենալ նաեւ Քարվաճառում ծառայող զինծառայողների վրա։

Ըստ Քարվաճառում բնակչության շրջանում տարածված լուրերի՝ Պետրոսյանն ու Մելքոնյանը փորձում են անգամ ահաբեկել եւ սպառնալիքների միջոցով մարդկանց ակտիվացնել։ 

Թերթի՝ Արցախից ստացած տեղեկությունների համաձայն, նրանք հիմնականում իրենց խոսքում նշում են, թե «եկել եք, ստեղ ապրում եք, բայց հեսա սրանք էս տարածքները հանձնելու են», նաեւ հայտարարում են, որ միայն Բաբայանը կարող է կանխել «հողերի հանձնման» գործընթացը»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ