15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ասրունց կամուրջը

Ասրունց կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ Քարաշեն գյուղից Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք: 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Կամուրջը, դատելով կառուցման տեխնիկայից և ճարտարապետությունից, կառուցվել է 19-րդ դարում։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված, որ […]

Բարսղիշենի եկեղեցի

Բարսղիշեն կամ Բարսեղաշեն գյուղը գտնվում է Քարվաճառում, Լև գետի ձախակողմյան մի փոքր վտակի հարավային մասում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1650-1740 մետր է։ Գյուղի մասին միակ արձանագրությունը պահպանվել է Դադիվանքի 1763 թվականի կալվածացուցակում։ 19-րդ դարի վերջին այստեղ հաստատվում են քոլանեցի քրդերը և փոփոխելով գյուղի անվանումը այն կոչում են Բաղրսաղ։ Բարսիղաշեն և Ղամշլի գյուղերի միջև մի գեղատեսիլ բլրի […]

Դադիվանք

Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: Հետագայում վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավում՝ աշխարհիկ շենքերը: Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1244 թ.: Նրա […]

Պառավի կամուրջ

Գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի արևելյան եզրին՝ Տրտու (Թարթառ) գետի վրա: Բազմիցս վերաշինված միջնադարյան կամրջի վերջին՝ հավանաբար ԺԶ-ԺԷ դարերի վերակառուցման մասին ավանդաբար վկայվել է. ‹‹… քարաշէն Պառաւի- կամուրջը մի պառաւի շինած է, որ իբր թէ վերանորոգութեան համար կամրջի մէջ փող է եղել թողած: Այդ փողը հանելու համար գիւղացիք բաւականին քանդել և, կիսով […]

Քարագլխի Կուճիր շալի գերեզմանոց

Սկզբնավորվել է առնվազն 11-րդ դարում և գործել մինչև 17-րդ դարը։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից 2022 թ․ մարտի 24-ից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ Գտնվում է Խրամորթ գյուղից 1,5 կմ հյուսիս-արևմուտք, Քարագլուխ գյուղատեղիից՝ մոտ 0,5 կմ հարավ-արևելք։ Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։ Գերեզմանոցը գտնվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Քարագլուխ գյուղատեղիից ուղիղ գծով 1,5 […]

Սմբոտանի («Տրեխների կապ») կամուրջը

Կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ : Արցախյան 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Կամրջի մասին պատմական որևէ տեղեկություն հայտնի չէ, իսկ հուշարձանը զուրկ է որևէ արձանագրությունից։ Ըստ Ս. Կարապետյանի՝ այն կառուցվել է 20-րդ դարում: Կամուրջը միաթռիչք է, թռիչքի երկարությունը 4,15 մետր է, լայնությունը՝ 3,28 մետր: Խելերը դրված […]

Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վարչական տարածքում՝ Արցախի Հանրապետության պաշտոնական մուտք հանդիսացող հսկիչ-անցագրային կետի մոտ : Օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն ավարտվել է 2002 թվականին: Եկեղեցին նվիրված է Բերձորի և հարակից տարածքների ազատագրման ու ինքնապաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին: Աղավնոյի եկեղեցու կառուցումը նախաձեռնել է «Ազգային ինքնորոշում միավորում» […]

Կարմիր գյուղի (Դռնավարզ) Կուճիր ճյուր աղբյուրը

Կառուցվել է 1916 թվականին, գործել է մինչև 2000-ական թվականները, վերջին տարիներին աղբյուրը ցամաքել էր։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է։ Անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք, Կարմիր գյուղում՝ Մեծ ճյուր աղբյուրից 120 մետր արևելք։ Կուճիր ճյուր աղբյուրը կառուցվել է 1916 թվականին՝ Լազր Միքայելյան Բեգլարյանցի նախաձեռնությամբ ու միջոցներով։ […]

Զորախաչ եկեղեցին

Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում: Այստեղ պահպանվել են եկեղեցին, միջնադարյան գյուղատեղու և գերեզմանոցի հետքերը: Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան: Դատելով եկեղեցու ճարտարապետակաան լուծումներից, պատերի մեջ ագուցված տապանաքարերից՝ եկեղեցին 17-18-րդ դարերի կառույց է: Եկեղեցին կառուցված է […]

Զարդանաշեն գյուղի աղբյուրը

Աղբյուրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ գերեզմանոց տանող ճանապարհի ձախ կողմում : Աղբյուրի կառուցման մասին է վկայում շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ աղբյուրը կառուցվել է 1894 թվականին՝ օտարության մեջ վախճանված համագյուղացու հիշատակին. «Աղբիւրս այս կառուցեալ է Զարտանաշէն գիւղացի օտարական տեղի վախճանեալ Մելիքսէթ Ալիքսանեան Առաքելեանցին յիշատակին, որ է Բաբալունց: 1894 ամի» : […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի