19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշել է նաև, որ արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Նշենք, […]

Նվազագույն կենցաղային այս խնդիրները պետք է չլինեն, ամոթ է. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Կովսականի, Միջնավանի, Իշխանաձորի եւ Ծաղկաբերդի ընտրողների հետ։ Ինչպես ամենուր, այստեղ էլ մարդկանց հետաքրքրող խնդիրների թվում առավելապես սոցիալական ապահովության հարցերն էին։ Ինչպես նշեց Վ. Բալասանյանը, հատկանշական է, որ իր թիմը լուրջ ուշադրություն է դարձրել արցախցուն անհանգստացնող այդ խնդիրներին […]

Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախը մեր ժողովրդի հավաքական երազանքի մարմնացումն է: Սա պաթետիկ բառերի հետևում թաքնվելու փորձ չէ, ոչ էլ՝ ալեգորիաներով ոչինչ չասելու ոճ։ Ասվածը կարելի է հիմնավորել, այդ թվում՝ քաղաքատնտեսական կատեգորիաներով: Արցախը 21-րդ դար մեր անցաթուղթն է, գոյության իրավունքը և մեր լավագույն որակների լակմուսը։ Արցախը ռեալ […]

«Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը». Կարեն Աբրահամյան

Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին. «Հարգելի զինակիցներ Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Բանակային դժվարին ու պատասխանատու մեր համատեղ ծառայության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես անշրջելի հաջողություններ, այնպես էլ որոշ թերացումներ: Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում: […]

Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը մինչեւ դատարան մտնելը`բազմության ծափերի եւ վանկարկումների ներքո հայտարարություն արեց /տեսանյութեր/

Րոպեներ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ժամանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ դատարանի դահլիճ մտնելը Սերժ Սարգսյանը դիմեց իր աջակիցների բազմությանը`հորդորելով՝ վերադառնալ տուն եւ զբաղվել իրենց գործերով, եւ չմոռանալ պայքարել հանուն Արցախի անկախության:  «Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ […]

Նիկոլն ազատվում է` վերջին «բաստիոն» Սերժ Սարգսյանից

-Երկու նկատառում` -Սերժի այսօրվա «դատավարության» մասով. ա/.Եթե բանը հասել է դրան. -Նշանակում է` -Ղարաբաղյան հարցի գլխին դամոկլյան սուրը` -Շուտով իր գործը կանի. -Տարերային-հախուռն, անհավասարակշիռ Նիկոլն` -Ամենամեծ քայլն է անում. -Հ.Գ. -Հիշենք` ինչ ասաց` ԼՏՊ-ն հրաժարականի իր խոսքում. -«Հայտնի ուժերի պարտադրանքով ես հեռանում եմ» . -Ովքեր էին «հայտնի»  ուժերը. նրանք, ովքեր թույլ չտվեցին. -Որ ԼՏՊ-ն «փուլ առ […]

ՀՀԿ առաջնորդներ Վազգեն Սպարապետն ու Սերժ Սարգսյանը ոչ են ասել Արցախյան կարգավորման փուլային տարբերակին

Էդուարդ Շարմազանովը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: «ՀՀԿ առաջնորդներ Վազգեն Սպարապետն ու Սերժ Սարգսյանը ոչ են ասել Արցախյան կարգավորման փուլային տարբերակին», – գրել է նա:  

ՀՀ իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու Արցախում չկա, փոխարենը «դաբրոյով» ընտրապայքարի մեջ մտածներ կան. Վիտալի Բալասանյան. tert.am

Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա ընդգծեց, որ փոխարենը կան թեկնածուներ ովքեր «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ: -Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է […]

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի