17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը». Կարեն Աբրահամյան

Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին.

«Հարգելի զինակիցներ

Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Բանակային դժվարին ու պատասխանատու մեր համատեղ ծառայության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես անշրջելի հաջողություններ, այնպես էլ որոշ թերացումներ:

Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում: Շարունակելով նախորդ տարիներին արձանագրված դրական զարգացումները՝ մենք կարողացանք որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահության կրման գործընթացը, առաջնագիծը համալրվեց արդի պահանջներին համահունչ տեսադիտարկման համակարգերով, ինչի արդյունքում բարձրացվել է տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը, որը թույլ է տվել իջեցնել մարտական ծառայության կրման ծանրաբեռնվածությունը: Բացի այդ կապի կատարելագործման շրջանակներում զարգացվել են նաև տեսադիտարկման համակարգի կառավարման տարրերը:

Կիրառման ընդունելով նոր տիպի ավելի պաշտպանված ու հարմարավետ ամրաշինական կառույցներ՝ բարձրացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակության աստիճանը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց զորքերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորքերի կառավարման և մարտական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպման, անցկացված զորավարժություններում և օպերատիվ-մարտավարական նշանակության տարաբնույթ միջոցառումներում ժամանակակից մարտի վարման նոր ձևերի ու մտահղացումների ներդրման վրա:

Այս ամենին զուգահեռ նշանակալի առաջընթաց ունեցանք զորքերի և զորատեսակների մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման ոլորտներում: Մասնավորապես՝ բանակը համալրվեց սպառազինության նոր նմուշներով ու արդիական տեխնիկական միջոցներով, ինչի արդյունքում մի քանի աստիճանով բարձրացվել է բանակի մարտական հզորությունը: Բարելավվեցին մարտական հերթապահություն կրող ու զորամասերի մշտական տեղակայման վայրերում գտնվող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, մեծածավալ աշխատանք իրականացվեց զինծառայողների, զինվորական թոշակառուների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:

Ավարտելով խոսքս՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պաշտպանության բանակի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, համատեղ ծառայության համար և, միաժամանակ, համոզմունք հայտնում, որ Արցախի զինված ուժերն, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարեն Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ