19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Սորոսը նույնը կանի նաև ղարաբաղյան հակամատության կամ ընդհանրապես Հայաստանի կենսական հետաքրքրությունների հարցում

Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Հոդվածում Ջ. Սորոսը նշում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ուժ կիրառեց «պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը, որոնք հայտնվել էին Ասադի և նրա դաշնակից Ռուսաստանի ծուղակում»։ […]

Փող բաժանելը, վարչական լծակներ բանեցնելն անթույլատրելի են. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մարտի 7-ի հանդիպումներն Ասկերանի շրջանում արդեն սկսում էր կանանց եւ աղջիկներին շնորհավորելով՝ գալիք տոնի առթիվ։ Միաժամանակ, նա հայտնում էր իր խորը տագնապը։ «Տագնապած եմ, իմ ունեցած տեղեկությունները վերլուծելով՝ անհանգիստ եմ։ Դրա համար եմ այս օրերին Ձեզ հանդիպում զինվորական հագուստով։ Տագնապս բոլորիս համար է։ Եկեք գոնե այսօր համախմբվենք, […]

Արցախի ՊՆ-ն կոչ է անում բանակը չքաղաքականացնել

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, իր խորը մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն […]

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ուղիղ դերակատարում ունենալ. ԱԳ նախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի՝ Արցախյան հարցով վերջին հանդիպման […]

Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք. Վիտալի Բալասանյան

Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է: Այս մասին Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա նշեց, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր […]

Արցախը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում». Վիտալի Բալասանյանի պատասխանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը` այն մասին, որ Արցախի «հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», մի անգամ ևս կրկնեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի «սահմանների շրջանակում», ուստի և Ղարաբաղյան հակամարտության հարցը չի կարող լուծվել նշված շրջանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի