28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Արայիկ Շախպազյանը

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության […]

Արցախում զինվոր է զոհվել

Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«Ունեցել ենք 75 զոհ»․ Սերժ Սարգսյանն ու Լևոն Մնացականյանը ներկայացնում են, թե քանի զոհ է կրել հայկական կողմը ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում

Չորս տարի առաջ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում սկսված պատերազմի ընթացքում հայկական բանակը ունեցել է 75 զոհ։ Այս մասին քիչ առաջ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ի ցուցադրած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում տեղեկացրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի ՊԲ նախկին ղեկավար Լևոն Մնացականյանը։ Սերժ Սարգսյանն ասաց․ «Թող տպավորություն […]

Արցախում նախագահական ընտրություններում կլինի 2-րդ փուլ. Արայիկ Հարությունյանը ստացել է 49,26 տոկոս. Պաշտոնական

Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին: Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս) 2․ Մասիս Մայիլյան – […]

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 50,534 ընտրող (կամ ընտրողների 48,3 տոկոսը): Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև. Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 17349 ընտրող (2 44.5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է:   Ասկերանում ընտրությանը մասնակցել է 6919 ընտրող (57.2 տոկոս), ընտրելու […]

Արցախում լռության օր է

Արցախում նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության  նախորդող օրը թեկնածուները լուռ են։ Նշենք, որ մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ: Արցախի նախագահի հավակնորդների առաջատարներն են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: Նախօրեին կայացել է հեռուստատեսային բանավեճ թեկնածուների միջեւ, […]

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

  ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Նամակում մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, եւ կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական […]

Ձեր կողքին կանգնած եմ, ես երբեք խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու. Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները, երկրում նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված, ընտրողների հետ շարունակում են շփումը ոչ միայն անհատական հանդիպումների միջոցով, այլեւ առցանց հարթակների և հեռախոսային «թեժ գծի» միջոցով։ Արդեն երեկ ընտրողները բազմաթիվ հարցեր են ուղղել Բալասանյանին՝ նաեւ նրա ֆեյսբուքյան էջի միջոցով, որին Արցախի նախագահի թեկնածուն պատասխանել […]

Արցախում ընտրությունները մազից են կախված. Հրապարակ

«Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի եւ խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռեւս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական եւ գոյատեւման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել […]

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը․ «Հարգելի՛ արցախցիներ, Այսօր քաղաքական հարցերը ձուլվել են գոյատևման հարցերին։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ակնհայտորեն ցույց է տալիս մեր անպատրաստությունը այդ վտանգի հետ առերեսվելու։ Այս պահին, երբ մեր առջև ծառացել է ժողովրդի առողջությանը սպառնացող լրջագույն վտանգ, Արցախի իշխանությունն ընտրում է, այնուամենայնիվ, արտակարգ դրություն չսահմանելու ճանապարհը։ Քաղաքական շահերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի