19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

«Հեղափոխության» փայատերերից մեկն էլ Ալիեւն է ու իր «փայն» է պահանջում։ Էլ ի՞նչ կոմպրոմատներ ունի Հեյդարի որդին Նիկոլ Վովայիչի վրա

Փաշինյանն իր տարերքի մեջ է` հերթական աղմկահարույց փուչիկ «նախաձեռնությամբ» փորձում է շեղել հասարակության ուշադրությունն իր համար անցանկալի զարգացումներից։ Այս դեպքում` Մատենադարանում «Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը» թեմայով կարդացած ձանձրալի երկարաշունչ դասախոսությամբ փորձում է ստվերել ադրբեջանցի «գործընկերոջ»` «կառուցողական և կիրթ» Ալիևի սպառնալիքները և Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունների վերաբերյալ «սենսացիոն» բացահայտումները։ Վաղը մի նոր բան կհնարի Ադրբեջանի բռնապետի […]

Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:    Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես նշել է. «Պարոն գլխավոր քարտուղար, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, […]

Փաշինյանը, այսօրվա խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված է 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ․ Աղասի Ենոքյան

Ալիևի հարցազրույցն ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին շարունակեց այն քարոզչական արշավը, որը նոր թափ էր հավաքել տավուշյան դեպքերից հետո։ Այս մասին գրառում է կատարել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցին, որում նա մի շարք օրինակներով  մեղադրում է հայկական կողմին՝ բանակցությունները տապալելու մեջ։ «Խորհրդանշականն այն է, որ այս մեղադրանքները հնչում են այն […]

Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները

Politik.am-ը գրում է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի շնորհավորական ուղերձում՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ: «Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը՝ ամրապնդելու մեր ժողովուրդների կապերը, որոնք խարսխվում են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և […]

Մենք դա կանենք մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն․ Արցախի նախագահի ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին: Այս կարեւորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի […]

Ազատ Արցախը 29 տարեկան է

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29-ամյակը: 27 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:  […]

Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրել է. «Ոչ մի տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից թեստ հանձնելու պարտադիր պահանջի մեջ։ Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն՝ չեն այցելում Արցախ։ Արդյունքում Արցախի զբոսաշրջության […]

Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից․ ՀՀ 3-րդ նախագահ

Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզ ներողություն խնդրենք: Այս մասին Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սսրգսյանը պատասխանելով հարցին, հայտարար օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց առաջին անգամ պաշտոնապես  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ […]

Եթե լինի լայնածավալ պատերազմ, Հայաստանի Հանրապետոթյունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Սերժ Սարգսյան

Ես շատ լավ հիշում եմ նախկինում արած իմ բոլոր հայտարարությունները, բայց ես չեմ ասել, թե պատերազմ սկսվելու հենց առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Փառք Աստծո, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի